Ստեփանակերտում մեքենայից գողության դեպքը բացահայտվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 10-ին հաղորդում էր ստացվել, որ Ա.Մանուկյան փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող Տուն-ինտերնատի բակում կայանված Ի. Ա.-իի կողմից շահագործվող «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի սրահից անհայտ անձի կողմից գողություն է կատարվել։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ հունիսի 9-ին ժամը 17:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 31-ամյա բնակիչ Վ.Հ.-ն, նշված հասցեում կայանված ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել է նույն ավտոմեքենայի ներքին այրման շարժիչի գլխի մասը և տարբեր տեսակի բանալիներ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



