Խարբերդի ամառանոցներում «Opel Zafira»-ն այրվել է. վարորդը այրվածքներ է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 13-ին, ժամը 02:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 16-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խարբերդի ամառանոցների 16-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։42-ին, մարվել՝ 02։49-ին։ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Զ․) այրվել է։
Պատահարի հետևանքով Մ․ Զ․-ն ձեռքի մատների հատվածում ստացել է այրվածքներ։ Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



