Իջևանում 3 հոգով ծեծել են 46-ամյա տղամարդուն. վերջինս գնացել է տուն, վերցրել հրացանը, եկել ու կրակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 10-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ նախորդ օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սուպերմարկետի մոտ երեք երիտասարդ վիճել են 46-ամյա համաքաղաքացու հետ և փոխադարձ հարվածներ հասցրել իրար: Հայտնում է ոստիկանությունը։
46-ամյա տղամարդը փորձել էր դանակով վնասել երիտասարդներին, այնուհետև իր «Նիսան Տիանայով» գնացել էր տուն, վերցրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը և, վերադառնալով սուպերմարկետի մոտ, վախեցնելու նպատակով մեկ անգամ օդ էր կրակել, ինչից հետո երիտասարդները դիմել էին փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում չորսն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



