Զապորոժիեի մարզի բնակիչների վարկերն ուկրաինական բանկերին շուտով կզրոյացվեն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի Զապորոժիեի մարզի (այն այժմ գտնվում է ՌԴ զորքի վերահսկողության տակ) բնակիչների վարկերն ուկրաինական բանկերին շուտով կզրոյացվեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ըստ նրա՝ նույն սկզբունքով մարզում ներվելու են նաև այն կոմունալ պարտքերը, որոնք քաղաքացիները ունեին մարտի 1-ի դրությամբ։
«Տրամաբանություն չկա, որ մարդիկ բանկերին շորթման տոկոսներ վճարեն վարկերի համար, քանի որ այս ամբողջ գումարն օգտագործվում է այդ նույն քաղաքացիական անձանց սպանելու համար։ Ինչո՞ւ վճարել սեփական սպանության համար», - պարզաբանել է Ռոգովը:
Նա նաև խոստացել է, որ մարզի ղեկավարությունը կզբաղվի ուկրաինական բանկերում բնակիչների արգելափակված ավանդների խնդրով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



