Վրաերթ Ստեփանակերտում․ 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաերթ Ստեփանակերտում. 2 քաղաքացու տեղափոխել են բուժհաստատություն
Հունիսի 10-ին ժամը 18:05-ին ոստիկանության տեսադիտարկման խմբի ծառայողները հաղորդել են, որ Ստեփանակերտի N7 դպրոցի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ս. Ս.-ն, վարելով «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 20 շենքի դիմացի ճանապարհահատվածում հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ս.Ա.-ին և Դ.Ա.-ին։
Վրաերթի հետևանքով` վերջիններիս մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



