Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բայց կարող էին, չէ՞, ավելի շատ վնասել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում թեժ մթնոլորտում քննարկվեց առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Հաշվեքննիչ պալատի զեկույցից տեղեկանում ենք, որ 2020 թվականին կորոնավիրուսի կանխարգելման, բուժման համար կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությունն իրականացրել է շուրջ 26,5 մլրդ դրամի ծախս, ինչը Հայաստանի նման երկրի համար պատկառելի գումար է։ Ուշագրավ է, որ հաշվեքննություն իրականացնող խումբը եզրահանգել է, թե, դրանով հանդերձ, համավարակի կանխարգելման և բուժման նպատակով համարժեք պլանավորված աշխատանքներ չեն իրականացվել, հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ և արդյունքային ցուցանիշներ, իսկ որոշումների կայացման գործընթացում չեն կիրառվել սահմանված հաշվետվողական մեխանիզմները։ Այլ կերպ ասած՝ համավարակի դեմ պայքարի համար նախատեսված գումարը նպատակային չի օգտագործվել։

Փաստացի, Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ «նախկինների» արատավոր երևույթների քննադատության ֆոնին իշխանության եկած ուժի ներկայացուցիչները ոչ միայն շարունակում են արատավոր երևույթները, այլև դրանք ավելի են կատարելագործում ու ընդլայնում։ Առիթ ունեցել ենք նշելու, թե ինչպես են իշխանությունները տարբեր ոլորտներում առկա խնդիրները խորացրել՝ պետական միջոցները ծառայեցնելով միայն որոշակի շրջանակների քիմքին ու գրպանին համապատասխան։ Եվ արդեն օրինաչափություն է դարձել, որ երբ հարցը շոշափում է հենց իշխող ուժի շահերը, ապա աննպատակ ու շռայլ ծախսեր են արվում, իսկ երբ ժողովրդի համար խնդիր պետք է լուծվի, պարզվում է, որ այդքան գումար չկա։ Եվ Հաշվեքննիչ պալատի արձանագրումների դեպքում էլ փաստացի գործ ունենք իշխանությունների վարած այդ «քաղաքականությանը» բնորոշ կողմի հետ։ Ուստի, պատահական չէ, որ իշխանական ներկայացուցիչները քննարկման ժամանակ շատ արագ հունից դուրս եկան, և քննարկումն, ըստ էության, վերածվեց լեզվակռվի։ Թերևս բովանդակային քննարկման ու խնդիրների վեր հանման պրակտիկան խորթ է իշխանություններին, դրա համար էլ նրանք անմիջապես անցնում են մեղադրանքներին ու այդ ֆոնին իրենց գործողություններն արդարացնելուն։

Փոխանակ դիտարկեին բովանդակային արձանագրումները, ընդունեին իրենց թերացումները և դասեր քաղեին դրանից, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից սկսեցին անցնել հարձակման, ու քիչ էր մնում Հաշվեքննիչ պալատին էլ «ժողովրդի թշնամի» հայտարարեին։ Թերևս իրենց համար բոլոր դեպքերում միայն գործում է՝ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքը, ուրիշ ոչինչ։ Սա ցույց է տալիս այս իշխանությունների մակարդակը և ժողովրդի առաջ ստանձնած պատասխանատվության աստիճանը։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունների համար ցանկացած առիթով արդարացման չափանիշ է դարձել այն մոտեցումը, թե՝ տեսեք, ճիշտ է, մեր գործունեության ընթացքում որոշակի վնասներ են եղել, մինչդեռ կարողացել ենք ամբողջը փրկել վնասումից։ Այսինքն, ոչինչ, որ համավարակի պայքարի համար նախատեսված գումարը նպատակային չի ծախսվել,ու բազմաթիվ մարդիկ դրա արդյունքում անհրաժեշտ օգնություն չեն ստացել, ու շատերը նաև դրա արդյունքում մահացել են: Չէ՞ որ բոլորը չեն մահացել, հնարավոր է եղել որոշ մարդկանց կյանքը փրկել։

Կարող էր, չէ՞, այնպես լինել, որ բոլոր վարակվածները մահանային: Այ, դա հիանալի կստացվեր իրենց մոտ: Բայց դե, փոխանակ փառք տանք, որ բոլորիս չեն կոտորել, դեռ նեղանում ենք: Եվ հետո՝ իշխանությունները կարող էին, չէ՞, ամբողջ 26,5 մլրդ գումարն այլ նպատակով օգտագործել կամ վատնել, բայց ամբողջը չեն վատնել, և այդ միջոցները քիչ թե շատ ծառայել են նաև համակարդակի դեմ պայքարի համար։ Համավարակի դեմ պայքարը լուրջ հարց է, շատ երկրներում մինչև հիմա բարձրացվում է կառավարությունների պատասխանատվության հարցը, նույնիսկ Մեծ Բրիտանիայում հակահամավարակային կանոնների պահպանության հարցով օրակարգ բերվեց գործող վարչապետին անվստահություն հայտնելու հարցը։ 

Իրականությունը հավասարեցվում զրոյի։ Եվ պատահական չէ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ջանջուղազյանը բերեց ավիավթարի մասին օրինակը, երբ ասվում է, որ այսքան զոհ է եղել, ասենք, բայց այսքան էլ ավիաուղևորափոխադրումներ են տեղի ունեցել, որոնք բարեհաջող տեղ են հասել: Ընդունենք, որ այս իշխանությունների համար դա շատ տիպիկ օրինակ է. դե, Ջանջուղազյանն այս կառավարության անդամ է եղել ու շատ լավ ճանաչում է աշխատաոճը: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ այս օրինակին համապատասխանող խնդիրն արդեն համակարգային բնույթ է ստացել։ Ժամանակին էլ Փաշինյանն էր իր քայլերն արդարացնում նրանով, թե՝ ոչինչ, որ 5000 մարդ զոհվեց ու հսկայական տարածքների կորուստ ունեցանք, կարևորը, որ իրեն հաջողվել է... «30 հազար մարդու կյանք փրկել»։

Ստացվում է, որ այս իշխանությունները, անվտանգությունից սկսած, ինչ ոլորտի առնչվում են, փչացնում ու ավիրում են, բայց արդարանում, թե ամբողջությամբ չեն ավիրել, մի մասը փրկել են: Կարևորը ՓՐԿԵԼ բառն է: Ճիշտ են ասում մարդիկ. կարող էին, չէ՞, ավելի շատ ավիրել։ Այսինքն, եթե մի բան ամբողջությամբ չի ոչնչացվել, հողին չի հավասարեցվել, ուրեմն, իշխանությունների կառավարումը դրական է, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը փրկիչ է։ Դե, այս իշխանության դեպքում մյուսները հաշիվ չեն: Եվ այս տրամաբանության համապատասխան պետք է գոհ լինենք իշխանություններից, որ Հայաստանը դեռ շարունակում է գոյություն ունենալ։ Առայժմ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան