Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Օտարերկրյա գործընկերները հակված չեն անգամ փոքր ներդրում իրականացնել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի արտարժույթի շուկայում վերջին շրջանում կրկին փոխարժեքի անկումներ են արձանագրվել: Երեկվա դրությամբ հայաստանյան բանկերում 1 ԱՄՆ դոլարի գնման փոխարժեքը միջինը 411 դրամ էր, վաճառքը՝ 420, իսկ եվրոյի գնման փոխարժեքը՝ շուրջ 427, վաճառքը 445-452 դրամ: Ռուբլին համեմատաբար կայուն է: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով, արտարժույթի շուկայում առկա տատանումները պայմանավորված են մի շարք պատճառներով:

«Տարադրամը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, այսպես ասած, մեծ քանակությամբ մխրճվել է հայկական շրջանառության մեջ: Երբ պատժամիջոցներ կիրառվեցին Ռուսաստանի նկատմամբ, բազմաթիվ ձեռներեցներ դժվարություններ ունեցան արտարժույթը՝ դոլարը և եվրոն, շրջանառության մեջ մտցնելու տեսանկյունից: Արդյունքում, բավականաչափ մեծ թվով մարդիկ, հաշվի առնելով, որ ՀՀ-ն պատժամիջոցներից հեռու երկիր է, իրենց գումարների շրջանառությունն իրականացնում են Հայաստանի բանկային համակարգի միջոցով: Շուկայում ցանկացած ապրանքի առատություն բերում է գների անկման, նույն իրավիճակն է տեղի ունեցել նաև դոլարի և եվրոյի փոխարժեքի դեպքում: Արտարժույթի այդպիսի մեծ քանակությունը հանգեցրեց դրանց արժեզրկմանը: Բնականաբար, հայկական դրամն այս պայմաններում համեմատաբար արժևորվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Վ. Բոստանջյանի խոսքով՝ նման տատանումները, ընդհանուր առմամբ, ՀՀ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար դրական, որոշների համար էլ բացասական միտումներ են առաջացնում: «Այն ձեռնտու է արտահանողների համար, իսկ մեր ներքին շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացասական է: Այս դեպքում, փաստորեն, արտահանողները ավելի բարձր գներով են իրացում կատարում: Ընդհանուր առմամբ, նման տատանումների ազդեցությունը մեղմելու տեսանկյունից Կենտրոնական բանկը համապատասխան քաղաքականություն է իրականացնում: Հարկ է ընդգծել, որ այսպիսի տատանումները ոչ միայն ֆինանսական շուկայի, այլև տնտեսական քաղաքականության խնդիր են: Եվ նման տատանումների հնարավոր վնասները մեղմելու, դրանք չեզոքացնելու տեսանկյունից ևս կարևոր է հատկապես տնտեսական քաղաքականությունը: Մինչդեռ տնտեսական քաղաքականությունը, մեղմ ասած, չի առանձնանում իր արդյունավետությամբ, ինչի հետևանքով մենք այսօր գնաճային մեծ ճնշումների ենք առնչվում: Եվ այս պայմաններում, ինչ-որ մեկը, որն ակնհայտորեն մասնագիտական մակարդակ չունի, ասում է՝ «այլ երկրների հետ համեմատ մեզ մոտ գրանցված գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է»:

Այդ անձը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ խոսքը եկամուտների այլ տիրույթի մասին է: Դրսում բարձր եկամուտներ և պետական միջոցներ ունեն, ինչի պարագայում նման գնաճային ճնշումները, ի տարբերություն Հայաստանի, քաղաքացիների վրա ազդեցություն չեն ունենում»,-ասաց տնտեսագետը՝ նկատի ունենալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը: «Իրականում մեզ մոտ դրամային իշխանությունները (նկատի է առնվում ԿԲ-ն-խմբ.) գնաճային զսպումների կտրվածքով ևս միշտ անում են հնարավորը: Գործիքները կիրառում են այնքանով, որքանով հնարավոր է: Ինչ-որ պահի դրամավարկային քաղաքականության գործիքներն այլևս ի զորու չեն լինում կարգավորել իրավիճակը: Եվ այստեղ է, որ կրկին կարևորվում է տնտեսական քաղաքականության դերը, այն, թե որքանո՞վ է արդյունավետ, որքանո՞վ է արդիական մեր տնտեսական համակարգը: Իրականում բազմաթիվ քայլերի անհրաժեշտություն կա մեզ մոտ: Առաջնահերթը գերակա ուղղությունների ընտրությունն է, առաջընթաց ապահովող տեխնոլոգիական գործընթացների զարգացումը: Մինչդեռ թվարկվածները թե՛ ներքին, թե՛ օտարերկրյա ներդրումներ են պահանջում: Մեզ մոտ ներդրումների բացակայության պայմաններում ևս խոցելիություն ունենք: Իսկ ներդրումների բացակայությունը կապված է նաև քաղաքական անկայունության հետ: Երբ օտարերկրյա գործընկերները տեսնում են մեր երկրում առկա իրավիճակը, բնականաբար, հակված չեն թեկուզ փոքր ներդրում իրականացնել»,-շեշտեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ մեզ մոտ խնդիր է նաև շարունակվող պատերազմական իրավիճակը: «Ես դեռ չեմ խոսում երկրի անվտանգային այլ խնդիրների, տարածքների կորուստների ու այդ ամենից բխող վտանգների մասին: Ես պարզապես խոսում եմ այն մասին, որ առաջին հերթին պետք է առավելագույնս ապահովել արդիական ուղղությունների զարգացումը, ինչը Հայաստանում բացակայում է: Խոսքը հատկապես արդյունաբերության, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության մասին է: Այս պահի դրությամբ նշված ուղղություններով մենք տեսանելի և ընդգծված զարգացում չունենք»,-եզրափակեց Վ. Բոստանջյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հասկանում ես, որ քո կյանքի ամենաճիշտ «քաոսն» է». Լուսինե Թովմասյանը՝ բազմազավակ մայր լինելու մասին Ականջներում աղմուկը կարող է առաջանալ լուրջ հիվանդության հետևանքով․ մանրամասներ Ռուսաստանում Հաղթանակի օրվա շքերթը հիմա կախված է մեզանից․ Զելենսկի Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի արվարձանին. թիրախը «Ռադվան» ուժերի հրամանատարն էրԵս 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ․ Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային․ Նազենի Հովհաննիսյան Առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք՝ Կոտայքի մարզում. Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Ֆլիկի գործակալը ժամանել է Բարսելոնա՝ նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգելու նպատակով «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել Վեդիում անչափահաս քույրերի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ․ դատախազություն Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Ինչպես է Զիրոյանն ընկել բեմի վրա Հայաստանի առաջնությունում «Նոան» հաղթեց «Գանձասարին»․ «Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՍուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոչնչացվել է «Nestle»-ի մանկական սննդի որոշ խմբաքանակ Նորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»«Նվաստացնող» 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Իրանի ՀՕՊ ուժերն ԱԹՍ են խոցել Հորմուզի նեղուցում Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՊատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում