Ժամանակը խաղում է հօգուտ թշնամու, ոչ թե մեզ. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԺամանակն աշխատում է Ռուսաստանի համար, քանի որ նրա ղեկավարությանը չի հետաքրքրում, թե որքան կտևի պատերազմը։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պետք է գործենք, ժամանակը խաղում է հօգուտ թշնամու, ոչ թե մեզ»,- ասել է նա։
Զելենսկին դա բացատրել է նրանով, որ ռուսները «հիմնականում վաստակում են նավթամթերքի, էներգառեսուրսների արտահանման հաշվին»։
Զելենսկին քննադատել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։
«Մեզ պետք է, որ կանցլեր Շոլցը մեզ վստահեցնի, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային: Նա և նրա կառավարությունը պետք է որոշում կայացնեն. պետք չէ փորձել հավասարակշռել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների միջև», - ասել է նա:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



