Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ սպասել ընդդիմադիր շարժման մարտավարության փոփոխությունից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավելի քան երկու ամիս է, ինչ ընդդիմությունը իշխանափոխության պահանջով հանրահավաքային պայքար է սկսել։ Եվ ընդդիմության նախաձեռնած շարժման անցած ճանապարհի վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Որոշ մարդիկ հույսեր ունեին, թե շատ արագ պետք է ժողովրդական ճնշման ներքո իշխանափոխություն տեղի ունենար, սակայն, երբ երկու ամսում այն տեղի չի ունենում, այդ նույն մարդիկ ինչ-որ առումով հիասթափություն են ապրում։

Իրականում ի սկզբանե պարզ էր, որ պետք չէ ակնթարթային արդյունքների հասնելու ակնկալիքներ ունենալ, ու սա երկարատև պայքար է լինելու, ինչի համար անհրաժեշտ է համբերատարություն ու կամք, ինչի մասին ոչ մեկ անգամ նշել են նաև ընդդիմադիրները: Մյուս կողմից՝ իրավիճակի հասունացումը աստիճանական զարգացող գործընթաց է։ Եթե նկատի ունենանք, օրինակ՝ իշխանությունների նկատմամբ հանրային վերաբերմունքը ամիսներ առաջ և ներկայումս, ապա տարբերությունն ակնհայտ կդառնա։ Բայց միայն իշխանափոխության հարցը չէ, որ ընդդիմադիր շարժումը դրել է իր առաջ։

«Դիմադրություն» շարժման առանցքային նպատակներից մեկն էլ Հայաստանի նոր կապիտուլ յացիան կանխելն ու Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկման բացառումն է։ Այս տեսանկյունից ընդդիմության պայքարի շարունակականությունը չի բխում գործող իշխանությունների շահերից, բայց բխում է բացառապես պետության շահերից։ Թեպետ, եթե ցանկություն լինի այս իշխանությունների կողմից, ինչին մեծապես կասկածում ենք, այս ամենը կարող է հնարավորություն տալ նույնիսկ զիջողականության հակված իշխանություններին բանակցային գործընթացում ցույց տալ հանրային-քաղաքական դիմադրության պայմաններում իրենց կաշկանդվածությունը և, ըստ այդմ, որոշակիորեն կոշտ դիրքորոշում որդեգրել։ Բայց, նորից կրկնենք, դա հազիվ թե ձեռնտու է այս իշխանությանը, որը այս ամբողջ ընթացքում զբաղված էր շարժումը վարկաբեկելու փորձերով, ոստիկանության միջոցով անհամաչափ, հաճախ բիրտ ուժ կիրառելով, ինչպես նաև սադրանքներ կազմակերպելով:

Գնալով նկատելի էր դառնում, որ իշխանությունները ձգտում են բախումների տանել: Ընդդիմությունը, սակայն, ի տարբերություն իշխանության, գնաց քաղաքացիական պատերազմը կամ, նվազագույնը, բախումները կանխելու ճանապարհով: Ըստ այդմ, որոշվեց վերափոխել շարժման մարտավարությունն ու կառուցվածքը: Մյուս կողմից՝ դա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ընդդիմությունը որևէ պարագայում չթուլացնի իր զգոնությունը, առավել ևս, որ մոտակա հեռանկարում ակտիվ գործընթացներ են տեղի ունենալու հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական բանակցությունների առումով։ Բայց և պակաս կարևոր չէ, որ շարժումը չվատնի իր ռեսուրսները և հարկ եղած դեպքում արագ արձագանքի իրավիճակին։

Ըստ այդմ, պարզ դարձավ, որ «Դիմադրություն» շարժումը գնում է ինստիտուցիոնալացման ճանապարհով, այսինքն՝ փորձելու է ընդլայնել իր աշխարհագրությունը Հայաստանում, Արցախում և սփյուռքում՝ կոմիտեներ ստեղծելու, երիտասարդական ու մասնագիտական շրջանակների հետ աշխատանքի արդյունքում, առավել ևս, որ «Լաոն» արդեն զարթնել է գրեթե ողջ աշխարհում: Իհարկե, որոշակի պարբերականությամբ հանրահավաքային պայքարը և երթերը շարունակվելու են, սակայն հիմնական շեշտադրումը լինելու է մոբիլությանը: Այսինքն, ըստ էության, ամռան ընթացքում ընդդիմադիր շարժումն ավելի մոբիլ ու շարժուն մարտավարություն է որդեգրում, ինչը նշանակում է, որ նրանք մի տեղում չեն հանգրվանելու: Միևնույն ժամանակ, շարժման համակարգողների խոսքից պարզ դարձավ, որ անհրաժեշտության դեպքում երկու ժամ հետո ցանկացած հրապարակում վրանային ավան կարող են ստեղծել։ Այսպիսի մարտավարությունը ընդդիմությանն ավելի հաշվարկված ու թիրախային գործելու հնարավորություն կարող է տալ։

Բայց միայն մարտավարության փոփոխությունն ինքնին չի ենթադրում, թե հաջողությունն ապահովված է, դրանք կախված են «Դիմադրություն» շարժման հետևողական քայլերից և հանրության հետ տարվող աշխատանքից։ Այլ կերպ ասած՝ մարտավարության վերափոխումը չպետք է լինի ինքնանպատակ և ընդամենը շարժման կյանքը երկարաձգելու նպատակ հետապնդի։ Այս ճանապարհին կարևոր հանգամանք է, որ ընդդ իմ ա դիր շարժումը հաշ վ ի է նստում պայքարի ընթացքում կուտակած փորձի, բացթողումների ու ձեռքբերումների հետ։ Օրինակ՝ ձեռքբերումների շարքում կարելի է նշել, որ եթե միջազգային գործընկերները նախկինում կարծում էին, թե Հայաստանում իշխանությունների կողմից վարվող ք ա ղ ա ք ա կ ա նու թյան նկատ մ ա մ բ դժգոհություն և դիմադրություն չկա, ապա ընդդիմադիր շարժման պայքարի արդյունքում այս կարծիքը փոխվել է։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը կարողացել է կանխել այս իշխանությունների որոշ համաձայնություններ, որոնք նախատեսում էին այս ընթացքում կյանքի կոչել: Ամենայն հավանականությամբ, գործող իշխանությունների այդ ձախողումն էլ նյարդայնացրել է Բաքվին, որտեղից անընդհատ մեղադրանքներ են հնչեցնում հայաստանյան ընդդիմության հասցեին:

Պակաս կարևոր չէ, որ հնարավոր է եղել արթնացնել պայքարի ոգին, որոշակիորեն ջարդել ապատիայի շղթաները: Վերջապես, ընդդիմությանը հաջողվել է հանրային կարծիքի մեջ որոշակի փոփոխությունների հասնել, մարդկանց զգալի շերտի հասցնել ճշմարտությունը: Այդուամենայնիվ, որպես , հարաբերականորեն ասած , բացթողում պետք է նշել այն, որ ընդդիմադիր շարժումը դեռևս չի կարողացել մեկ հարկի տակ հավաքել իշխանություններից և առկա վիճակից դժգոհ բոլոր մարդկանց, և դեռևս բազմաթիվ քաղաքացիներ, որոնք համոզված են, որ Նիկոլը պետք է հեռանա, ինչ-ինչ նկատառումներից ելնելով դեռևս փողոց դուրս չեն գալիս։

Ուստի, ընդդիմությունը մասնագիտական քննարկումների արդյունքում առկա պատկերը ավելի խորը վերլուծելու և քաղաքացիներին իրավիճակի լրջությունը բացատրելու, անգամ յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք տանելու խնդիր ունի։ Առավել ևս, որ հանրության գերակշիռ մասը չի էլ կասկածում, որ ելքը միայն Նիկոլի ու իր թիմի հեռացումն է, իսկ իշխանությունն արդեն իրավապահ համակարգից զատ ուրիշ որևէ հենարան չունի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Վերանշանակումներ են եղել ՆԳՆ-ում Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԱյս ճանապարհը կարող է թանկ արժենալ Հայաստանի համարԵրևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»ՄԹ-ում քրիստոնեական փառատոնի ժամանակ ցուցանակը փլուզվել է, 1 մարդ կյանքից հեռացել է, 6-ը՝ վիրավորվել «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է իրականում որոշում՝ ով է մեղավոր. վտանգավոր հարց Հայաստանի դատական համակարգինՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՀորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու