Հրդեհ Շինարարների փողոցում. այրվել է ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 16-ին, ժամը 06:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:37-ին, մարվել՝ 07:23-ին:
Ավտոտնակում (12 քմ) այրվել են «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան, ավտոպահեստամասեր և կենցաղային իրեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



