Պնախարարի կինը նոր լուսանկար է հրապարակել
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Այսօրվա իմ սեղանի գիրքը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն է: Նարեկացին, հիրավի, տիեզերական հանճար է և ինձ համար ներշնչանքի անսպառ աղբյուր...
Գրիգոր Նարեկացի
Հատված «Մատյան ողբերգության» պոեմից
«...Նշանը խաչիդ քեզ ապավինածիս, ո՜վ փրկություն,
Եվ ահավոր քո մեծության այս անպարտելի և անպատիր և անհերքելի հրաշքների շնորհիվ
Թող քանդվեն բոլոր սատանայական որոգայթները գաղտնածածուկ,
Մեքենայությունները մերկացվեն և չքվեն գայթակղությունները,
Թակարդ լարողները խայտառակվեն,
Թող երևան գան խայծերն ու ծուղակները նենգավորի,
Վերանան ցանցի ծածկույթները, որոմների ծիլերը վերանան:
Թող կտրվի լարը խաբեության ի մահ որսացողի,
Թող կորչեն բանսարկությունները պատրողի,
Թող պակասեն զենքերը զրպարտչի,
Թող ընկնեն սրերը մահաբերների ձեռքից,
Թող սուզվեն սարքերը սադրողի,
Թող արձակվեն պարանները տագնապեցնողի...»:




