«Գազպրոմը» կդադարեցնի «Թուրքական հոսք»-ով գազի մատակարարումները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմը» Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ «Թուրքական հոսքը» հունիսի 21-28-ը պլանային տարեկան սպասարկում կանցնի, եւ այդ պատճառով գազատարի երկու գծերով գազի փոխադրումը ժամանակավորապես կդադարեցվի։
Ընդգծվում է, որ գազի փոխադրման դադարեցումը նախապես համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
«Թուրքական հոսքը» Ռուսաստանից Սեւ ծովով Թուրքիա գազ արտահանող խողովակաշար է: Նախագծային հզորությունը տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր է կազմում։ «Թուրքական հոսքը» նախատեսված է Թուրքիա եւ Հարավային ու Հարավարեւելյան Եվրոպայի երկրներ թուրքական տարածքով տարանցիկ գազ մատակարարելու համար։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



