Օպերայի մոտ Օհան Դուրյանին նվիրված հուշարձան կտեղադրվի
ՄՇԱԿՈՒՅԹՕպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող՝ այս հուշարձանը տեղադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ հրապարակելով նախագծի լուսանկարները։
«Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100ամյակն է այս տարի, սակայն, կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը:
Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու:
Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի:
Լսող չկա:
Նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21֊ին կայանալիք նիստում:
Ձեր կարծիքն ինձ համար կարևոր է»:


1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



