Եթե Արևմուտքը դադարեցնի զենք մատակարարել, կկռվենք բահերով. Ուկրաինայի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եթե նույնիսկ դադարեցվի Կիևին արևմտյան զենքի մատակարարումը, իր երկիրը կշարունակի դիմակայել Ռուսաստանին և «կպայքարի բահերով»։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ARD հեռուստաալիքին։
«Եթե մենք զենք չունենանք, լավ, ուրեմն կկռվենք բահերով, բայց մենք կպաշտպանվենք, քանի որ այս պատերազմը պատերազմ է մեր գոյության համար», - ասել է Կուլեբան:
Նա ընդգծել է, որ որքան շուտ Ուկրաինան զենք ստանա, այնքան ավելի մեծ օգնություն կլինի երկրի համար։ Եթե զենքն ուշ ուղարկվի, Կիևը միևնույն է կասի «շնորհակալություն», բայց շատ բան կկորի, և շատ մարդիկ կմահանան, պնդել է դիվանագետը։
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



