Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեյրան Օհանյան. Անհետ կորած ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ ուշադիր ենք լինելու (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին:

Այցելուները ծաղիկներ են դրել նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ  Անդրանիկ Զորավարի շիրիմներին:

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառմանը ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն ընդգծել է, Արցախյան գոյամարտն այն պայքարն էր, որով հայ ժողովուրդը կարողացավ պահպանել իր արժանապատվությունն ու հայրենի հողի վրա ապրելու եւ արարելու իր իրավունքը: Նշելով, որ ցավոք, պատերազմում մարդկային կորուստներն անխուսափելի են, նախարարը հավելել է, որ մարտական գործողությունների ժամանակ եղել են նաեւ անհայտ կորածներ, որոնց ճակատագրերը մինչ օրս պատված են անհայտության մշուշով: Սեյրան Օհանյանը ներկաներին վստահեցրել է, որ իբրեւ ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ ինքն անձամբ ու հանձնաժողովի անդամներն արել եւ անելու են առավելագույնը՝ լրացնելու համար անհայտ կորած ազատամարտիկների ճակատագրի բաց էջերը, սփոփելու եւ հնարավորության սահմաններում աջակցելու նրանց հարազատներին։

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Սեյրան Օհանյանն այցելել է նաեւ 23 տարի առաջ անհայտ կորած ազատամարտիկներից մեկի՝ Արթուր Ղարիբյանի հարազատներին։ Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է ազատամարտիկի ընտանիքի հոգսերով ու խնդիրներով, խոստացել հնարավորինս աջակցել դրանց լուծմանը:

Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ պաշտպանական գերատեսչության ուշադրությունը լինելու է շարունակական, իսկ անհայտ կորած անձանց որոնման աշխատանքները, նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ տարվող որոնողական աշխատանքները չեն դադարելու, մինչեւ չպարզաբանվեն նրանց ճակատագրերին առնչվող բոլոր մանրամասները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՈրտե՞ղ է Հայաստանում ամենամաքուր օդըՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ 9 տարեկան աղջիկը անդադար ծիծաղի պատճառով հայտնվել է հիվանդանոցում Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը 20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունըԿինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյանքից ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցինԿոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ