Հարավային Օսեթիայի նախագահն առաջարկել է երկիրը վերանվանել Հարավային Օսեթիա- Ալանիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ երկրի համապատասխան ծառայությանը կհանձնարարի զբաղվել երկրի անվան փոփոխության հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով Ինտերֆաքսը, երկիրը կվերանվանվի Հարավային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության:
Նա շեշտել է, որ կա պետություն Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի անվանումով, և ողջ աշխարհը պետք է իմանա, որ գոյություն ունի բաժանված ժողովրդի խնդիր: Տիբիլովը համոզմունք է հայտնել, որ ապագայում երկու Օսեթիաները կմիավորվեն Ռուսաստանի կազմում գտնվող Ալանիայի: Պետությունը պատրաստվում է հանրաքվեի` Ռուսաստանի մաս դառնալու հարցով:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



