Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարո՞ղ է «կարտոֆիլի» նժարն ավելի ծանր լինել Հայրենիքի նժարից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմության բողոքի ակցիաների, հանարահավաքների հետ կապված՝ հաճախ առաջնային հարցերից մեկը, որ քննարկումների տեղիք է տալիս, այն է, թե ինչու ընդդիմության կազմակերպած հավաքներն այնքան մարդաշատ չէին, ինչպես ակնկալվում էր նախօրոք։ Ի թիվս այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների, երբեմն ասվում է, որ բողոքի արտահայտման հիմքում ընդդիմության կողմից սոցիալական հարցերը չդրվեցին։ Կամ, այլ կերպ ասած, քաղաքական դիվիդենտներ ստանալու համար մանիպուլ յացիա և պոպուլիզմ չդրսևորվեց։

Այնինչ, դրա համար բազմաթիվ հիմքեր կան, քանի որ Հայաստանում կյանքն օրեցօր թանկանում է, մարդկանց եկամուտները չեն ավելանում, աճում է սոցիալական լարվածությունը և աղքատության մակարդակը։ Սոցիալական վերջնական կրախն, ըստ էության, կանխվում է միայն պետական պարտքի ավելացման հաշվին։ Ըստ այդմ, անշուշտ, ընդդիմությունը կարող էր սոցիալական թեմաները դարձնել իր պայքարի հիմնասյուներից մեկը և մարդկանց շրջանում զայրույթի ալիքն ավելի մեծացնել՝ ըստ այդմ, հրապարակում ավելի մեծ թվով քաղաքացիների ներկայություն ապահովելով։ Այստեղ գուցե ճշմարտության հատիկ կա, բայց դա վկայում է շատ ցավոտ հարցի մասին։ Ինչի՞ «մասին» է Դիամդրության շարժումը:

Շատ լակոնիկ ասած՝ Հայրենիքի: Եվ եթե իրոք հասարակությունը կամ դրա մի որոշակի հատվածն ընդունում է, որ, պայմանականորեն ասած, կարտոֆիլի թանկացումն ավելի կարևոր է, քան հայրենիքի կորուստը, Արցախի հիմնահարցը, հազարավոր զոհերը, ընդհանրապես Հայաստանի պետականություն ունենալու հարցը և ապագայում սպասվող այլ փորձանքները, ապա սա վիրավորական պետք է լինի հենց հասարակության համար։ Սակայն մյուս կողմից էլ՝ այս իրողությունը նաև հանրային գիտակցության մակարդակի մասին է վկայում, երբ տարիներ շարունակ շրջանառության մեջ են դրվել այնպիսի քարոզչական թեզեր, թե Արցախը բեռ է, Արցախի հարցից ազատվենք, որպեսզի ավելի բարեկեցիկ կայնքով ապրենք և այլն։

Այսինքն, հետևողականորեն հանրության մեջ ներդրվել է ոչ թե պետական մտածողություն և իրավագիտակցության բարձր մակարդակ, այլ սպառողական մտածելակերպ և հոգեբանություն։ Եվ հետադարձ հայացք նետելու դեպքում իսկապես կարող ենք տեսնել, որ հայաստանյան բողոքի ակցիաները, որոնց մեծ թվով մարդիկ են մասնակցել, շատ հաճախ, եթե ոչ միշտ, ունեցել են կա՛մ սոցիալական, կա՛մ հետընտրական հենք։ Նախկինում ընտրություններից հետո անընդհատ քաղաքական ակտիվ գործընթացներ էին տեղի ունենում հանրահավաքների և այլ ակցիաների տեսքով։ Եվ բազմաթիվ մարդիկ միանում էին ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին կարգախոսներին։ Թերևս ինչ-որ առումով հետընտրական ցնցումները ևս սոցիալական պատճառներ էին իրենց մեջ կրում, քանի որ մարդիկ մտածում էին, որ եթե ընտրությունների արդյունքները չեղարկվեն կամ իշխանափոխություն տեղի ունենա, ապա իրենց սոցիալական դրությունը բարելավվելու է։

Նույնը վերաբերում է նաև 2018 թվականի գարնանը տեղի ունեցած զարգացումներին, երբ հազարավոր քաղաքացիներ, դուրս գալով փողոց, հավատում էին, թե իշխանափոխությունից հետո իրենց կյանքը էականորեն բարելավվելու է։ Իսկ Փաշինյանն իր քաղաքական նպատակներն իրագործելու և վարչապետի պաշտոնին հասնելու համար օգտագործում էր հանրության շրջանում առկա դժգոհությունները՝ նրանց մանիպուլացնելով «թալանվածը ժողովրդին հետ վերադարձնելու» ու նմանատիպ այլ թեզերով։ Իսկ բուն սոցիալական ուղղվածություն ունեցող առավել հայտնի բողոքի ակցիաներից կարելի է հիշատակել, օրինակ՝ «Էլեկտրիկ Երևանը», հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան և այլն։ Եվ նախկին բողոքի ակցիաների պրակտիկայի ֆոնին ներկայումս ընթացքի մեջ գտնվող ընդդիմադիր շարժումը եզակի է նրանով, որ ազգային ուղղվածություն ունի և հիմքում դրված են ոչ թե առանձին շերտերի շահերը կամ սոսկ սոցիալական խնդիրները, այլ պետության ու պետականության շահերը։

Եվ դրանով է պայմանավորված, որ ակցիաների գլխավոր ատրիբուտիկան Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներն են։ Այլ կերպ ասած՝ սոցիալական և այլ թեմաների շահարկմամբ ինչ-որ քաղաքական ուժի կամ անհատի ամբիցիաները բավարարելու խնդիր դրված չէ։ Եվ ամենացավալին հենց այն է, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին սպասելի քանակությամբ մարդիկ չմասնակցեցին։ Փաստացի, ստացվում է այնպես, որ բազմաթիվ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է գազի, էլեկտրաէներգիայի կամ կարտոֆիլի գինը, քան պետականության պահպանման հարցը, որը նաև գոյաբանական խնդիր է։ Սա նույնիսկ ցավալի չէ, սա պարզապես ողբերգություն է:

Ուստի, բացարձակ տեղին չեն տեսակետները, թե ինչո՞ւ ընդդիմությունը իր շարժման կենտրոնում չդրեց սոցիալական խնդիրները։ Իսկ որքանո՞վ է նպատակահարմար պետության շահերից բխող շարժումը թեքել դեպի սոցիալական ուղղվածություն, արդյո՞ք նպատակահարմար է ազգային, համապետական, գոյաբանական նշանակության հավաքներին այնպիսի քանի հազար մարդու մասնակցությունը, որոնց համար սոցիալականն ավելի բարձր արժեք է: Այստեղ արժեհամակարգային խնդիր կա: Մյուս կողմից՝ այսօր կարտոֆիլը թանկ է, վաղը կէժանանա, ու այդ մարդիկ նորից կգտնվեն իրենց կոմֆորտի գոտում:

Նույնը վերաբերում է էլեկտրաէներգիային, գազին, շորին, կոշիկին: Այնինչ, հայրենիքի կորուստը անդառնալի հետևանքներ կունենա՝ սպառնալով հայ ժողովրդի գոյությանը, ու այլևս կարևոր չեն լինի ո՛չ թանկացումները, ո՛չ էժանացումները, ո՛չ աղքատությունը, ո՛չ հարստացումը։ Այնպես որ, չի կարող հայրենիքի նժարն ավելի թեթև լինել, քան, ասենք, կարտոֆիլի նժարը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»