Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Բոլորն իրենց բաժին մեղավորությունն ունեն երթևեկության նման վիճակի համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օր չկա, որ վթարների մասին տեղեկատվություն չլինի: Ցավոք, դրանցից որոշները մահվան ելքով են, երբեմն՝ զոհերը մեկից ավելին են լինում: Վերահսկողությո՞ւնն է թուլացել, և վարորդները վարում են՝ ով ինչպես պատահի, թե՞ տարիներ ի վեր այդպես էլ լուծում չեն ստանում երթևեկության մեջ կարևորագույն պայմանները:

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը նշում է` երթևեկության մեջ փոփոխություններ կատարելու ցանկություն և բարի նպատակներ եղել են:

«Գործիքակազմի հարցում թերացել են. կա՛մ վերահսկողությունը լիարժեք չի եղել, կա՛մ գործիքակազմը հստակ կիրառելիություն չի գտել: Իրավական դաշտը կարգի է բերվել, բայց առանց վերահսկողության այդ ամենն առոչինչ է դառնում: Այո, հնարավոր չէ բոլոր խախտում անողներին տուգանել, բայց այլ հարց է, երբ պարեկային ավտոմեքենայի աչքի առջև լուսացույցի կարմիր լույսի տակ սպասում են մեքենաներ, որոնց վարորդների մի մասն ուղղակի ամրագոտի չի կապել, մի մասը ղեկին ծխում է: Շինանյութ, հատկապես ցեմենտ տեղափոխող մեքենաները շաղախը շաղ տալով ընթանում են, և որևէ վերահսկողություն չկա: Ամբողջ խնդիրը հենց այդտեղից է սկիզբ առնում: Երբ մի հատվածում ոստիկանն է, և նրա աչքի առաջ օրենքը չի կիրառվում, մնացած բոլոր դեպքերը, երբ վարորդները տուգանվում են, ուղղակի ստատիստիկայի համար են, ոչինչ ավելի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ղահրամանյանը:

Կարծում է, որ երբ հրապարակվեն տվյալներ վթարների, զոհերի ու վիրավորների վերաբերյալ, նախորդ տարվանից այնքան էլ լավ վիճակում չենք լինի, դրական ակնկալիքներ ունենալ չենք կարող: «Իներցիայով օրերն անցնում են, լիազոր մարմինն իր ամենօրյա աշխատանքն է անում, ոչինչ ավելին, և դրանից մեր ամենօրյա իրականության մեջ ոչինչ չի փոխվում: Պարեկային ծառայությանը վերագրել միայն երթևեկության կարգավորումը, այնքան էլ ճիշտ չի լինի: Այս առումով նաև դրական միտման մասին խոսեմ` գիշերային ժամերին գողությունները զգալիորեն պակասել են: Պետք է սա նկատել և բարձրաձայնել դրա մասին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է` երբ խոսում ենք թերությունների մասին, ցանկանում ենք, որ դրական փոփոխություններ լինեն, չենք ասում ուղղակի քննադատելու համար: «Բոլոր թերություններն ու խնդիրներն ուրվագծել ամբողջ անձնակազմի վրա, այնքան էլ կոռեկտ չէ: Եթե կան խախտումների արձանագրումներ, ուրեմն մարդիկ աշխատում են: Ուղղակի իրականությունը ցավալիորեն դրանից չի փոխվում: Էլի ծրագրեր կիրականացվեն, փոփոխություններ ևս կարվեն, բայց ոչ միայն Ճանապարհային ոստիկանությունը, պարեկային ծառայությունը պետք է բարեփոխել, այլ նաև վարորդներին: Օրինակ` վարորդական քննությունները որոշակիորեն բարդացան, գուցե դա որոշակի ազդեցություն ունենա, բայց կա հոգեբանական խնդիր: Մարդն աղբը տնից շպրտում է դուրս, իմ կարծիքով` նա ունակ է ցանկացած խախտում իրականացնել: Այստեղ ոչ միայն պարեկի կամ ոստիկանության խնդիրն է, մի ամբողջ հասարակության յուրաքանչյուր անդամի մոտեցումների, սկզբունքների փոփոխություն պետք է տեղի ունենա: Իսկ դա ավելի բարդ է, քան պետական նոր մարմին ստեղծելը կամ համակարգ փոփոխելը»,-ընդգծում է ՀԿ ղեկավարը:

Վստահ է` այս հարցում կարևոր է պաշտոնյաների, պարեկների, ոստիկանների, լիազոր մարմինների ու գերատեսչությունների ղեկավարների ու աշխատակիցների վարքագիծը, որոնք պետք է օրինակ լինեն քաղաքացու համար, հակառակ դեպքում, երբ նրանք խախտում են անում, քաղաքացին զերծ չի մնա նույնն անելուց: «Պետական պաշտոնյան չպետք է իրեն օրենքից վեր դասի, մինչդեռ սա մի խնդիր է, որը չի վերանում մեր իրականությունից: Պարեկն իր վարքագծով պետք է օրինակ լինի քաղաքացու համար, էլ չեմ խոսում պետական պաշտոնյաների մասին: Քաղաքացին նայում է իրենց, մտածում է` եթե իրենք անում, ես ինչո՞ւ պիտի չանեմ: Այս պարագայում անգամ տուգանքն իրենց չի զսպի: Կամ` վարորդին զրկում են վարորդական իրավունքից, բայց որքան են օրինակները, երբ այդ նույն վարորդն, արդեն առանց վարորդական իրավունքի, անարգել վարում է մեքենան: Մի կողմից էլ դատական գործընթացներն են, որոնք անասելի դանդաղ են ընթանում: Բայց ամեն ինչի հիմքում, ի վերջո, վերահսկողության բացակայությունն է: Արդյունքում հայտնվում ենք փակ շրջանի մեջ»,ասում է Ղահրամանյանը:

Սրան զուգահեռ շեշտում է, որ չնայած պաշտոնյաներին ուղղված քննադատությանը, այսօր բոլոր ոլորտներում էլ կան բարեխիղճ ծառայողներ, որոնք բառացիորեն իրենց ուսերին են տանում պետական համակարգը, և իրենք պետք է օրինակ դառնան մյուսների համար, պետք է ձևավորվի այն մտածելակերպը, որ դա անձնվիրաբար ծառայություն է հայրենիքի համար, իրենց համար վարձատրությունն անգամ լրիվ այլ տիրույթում է:

Վերադառնում ենք երթևեկության խնդիրներին:

«Այս տարի ուշանում են գծանշումները, որակը նախորդ տարիների համեմատ այնքան էլ լավը չէ, ուշ ժամերի դրանք չեն երևում: Սա փաստում են նաև վարորդները: Շինարարության մասով: Կառուցապատողները ճանապարհի երթևեկելի մասից տարածքներ են «զավթում» իրենց տեխնիկան տեղադրելու համար, շրջակայքն են քանդում, ավելի հաճախ չեն էլ վերականգնում: Քաղաքային իշխանությունը տոտալ անվերահսկողություն է դրսևորում: Գիշերային լուսավորությունը Երևանում տեղ-տեղ պարբերաբար չի միանում, ահազանգում են, ահազանգը տեղ է հասնում մի քանի օր հետո: Երբ մի ամբողջ գիշեր լուսավորություն չկա, հետո երբ էլ լինի, կարող է ուշացած լինել:

Իսկ մարզերում գիշերային ժամերին լուսավորության մասին խոսելը պարզապես ֆանտաստիկայի ժանրից է: Վերջին տարիներին ճանապարհային ոստիկանությունը ջանքեր էր գործադրում, որպեսզի լուսացույցները տեղադրվեն փողոցի մեջտեղի հատվածում, որպեսզի ծառերը էտելու կարիք չլինի: Բայց քաղաքային իշխանությունը երբեմն այնքան չի էտում ծառերը, որ դրանք երկարում և անգամ լուսավորությունն են ծածկում: Երկու կողմն էլ` և՛ իշխանության լիազոր պատասխանատուները, և՛ քաղաքացիներն իրենց բաժին մեղավորությունն ունեն երթևեկության նման վիճակի համար, մի դրվագում մեկի մեղավորությունն է շատ, մյուսինը` քիչ, մյուս դրվագում` հակառակը: Հետևանքն էլ այսքան վթարները, վիրավորներն ու զոհերն են»,-եզրափակում է Սերգեյ Ղահրամանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս