Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից 530,6 տոննա միրգ-բանջարեղենի ներկրումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի սկզբից թույլ չի տվել Ադրբեջանից 530,6 տոննա բուսաբուծական արտադրանքի ներմուծում Ռուսաստան, հայտնում է minval.az-ը։
Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնություն չի թույլատրվել ներմուծել Ադրբեջանից 320,9 տոննա թարմ լոլիկ, 99,8 տոննա կարտոֆիլ և 109,9 տոննա կեռաս։
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ ներկրման արգելքի պատճառ է դարձել հարավամերիկյան լոլիկի ցեցը (Tuta absoluta Povolny), կարտոֆիլի ցեցը (Phthorimaea operculella (Zeller) և արևելյան ցեցը (Grapholitha molesta):
Բուսաբուծական մթերքների մասով փորձագետները որոշում են կայացրել ապրանքները վերադարձնել արտահանող երկրներ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



