Մարիա Զախարովան անդրադարձել է հայ ժամկետային զինծառայողի մահվան դեպքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հունիսի 19-ին Վարդենիսում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայ ժամկետային զինծառայողի մահվան դեպքին:
«Պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, խնդիրները Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում հաստատում են սահմանների սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի պլանավորված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը։
Մենք պատրաստ ենք մոտ ապագայում անցկացնել սահմանազատման երկկողմ հանձնաժողովի երկրորդ հանդիպումը Մոսկվայում։ Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին կողմերը պայմանավորվել են երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։ Իհարկե, կարևոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։