Հայտնի են Շատունովի կյանքի վերջին ժամերի մանրամասները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկանում։ Երաժիշտը կյանքի վերջին ժամերն անց է կացրել ընկերների հետ Մերձմոսկվայում՝ բնության գրկում, հայտնում է տելեգրամյան «Mash» ալիքը։
Հունիսի 22-ի առավոտյան նա ընկերների հետ ձկնոսության է գնացել։ Երաժիշտը նրանց հետ գարեջուր է խմել ու խեցգետին կերել, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Շատունովը գանգատվել է սրտի հատվածում ցավերից։ Տանը դեղ չի եղել, եւ ընկերները նրան շրջանային հիվանդանոց են տարել, ուր ախտորոշվել է միոկարդի ինֆարկտ։
Երաժիշտը մահացել է Դոմոդեդովսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բժիշկների՝ նրան վերակենդանացնելու փորձերից հետո։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



