Երևան, 15.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ հատկապես Էրեբունի համայնքի որոշ հասցեների բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ ջրի որակը կտրուկ վատացել է: Բնակիչները մեզ հետ զրույցում նշել են, որ անգամ գարշահոտություն են զգացել խմելու ջրից:

Այս օրերին բնակիչները խուսափում են ծորակից ջուր օգտագործել, ու շատերը նախընտրում են ջուր գնել: Խնդրի առնչությամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ համակարգում մատակարարվող ջուրը ստացվում է մեծամասամբ փակ լեռնային, իսկ որոշ մասը՝ բաց մակերևութային ջրերից (գետերից) կամ արտեզյան ավազանների խորքային հորերից: Ասաց նաև, որ թեպետ վերջիններիս ջրի որակն իր որոշ հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, բայց միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: «Այլ բան է, որ շոգերին, ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, դրա մեջ տարալուծված հանքային նյութերի համը ավելի սուր է զգացվում՝ շփոթության մեջ գցելով սպառողներին և առաջացնելով նրանց դժգոհությունը:

Հարկ է նշել նաև, որ մակերևութային գետերի ջրերը սպառողներին մատակարարվելուց առաջ նախնական մշակում են անցնում ջրի մաքրման կայաններում, իսկ խորքային հորերի դեպքում խոսքը ջրի որոշակի կոշտության մասին է, որը չի գերազանցում սահմանված մակարդակը: Այնուամենայնիվ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն փորձում է տեխնիկական լուծումների միջոցով սպառողներին առավելագույնս ապահովել լեռնային աղբյուրների ջրով:

Մասնավորապես, կատարված աշխատանքների արդյունքում, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի բնակավայրերը ներկայումս տարվա մեջ շուրջ 8-9 ամիս ստանում են լեռնային աղբյուրների՝ Արզականի, Գառնիի ջուր։ Եվ միայն 3-4 ամիս, պայմանավորված շոգ եղանակներին ջրապահանջի ծավալների աճով, ջրամատակարարումն այստեղ իրականացվում է արտեզյան խորքային հորերից: Նույն՝ ամռանը ջրի սպառման ավելացմամբ պայմանավորված, որոշակի քանակի խորքային հորերի ջուր է տրվում նաև Երևանի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների առանձին հատվածների:

Գաղտնիք չէ, որ ամռանը ջրի զգալի մասին նույն սպառողների կողմից ուղղվում է ոռոգմանը, ինչը ստիպում է անցնել խորքային հորերի ջրերին»,-նշեցին ընկերությունից՝ հավաստիացնելով, որ ընթացիկ տարում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներում ջրի որակի մասով սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին չհամապատասխանող շեղումներ և անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Ճշտող հարցին՝ ի վերջո, մինչև ե՞րբ են բնակիչները ստիպված լինելու այսպիսի ջուրն օգտագործել, Մուրադ Սարգսյանը հստակեցրեց, որ վերոնշյալ 3-4 ամսվա մասին է խոսքը, այսինքն, մինչև մոտ սեպտեմբերի կես. «Իրականում էներգիա է ծախսվում խորքային պոմպերն աշխատեցնելու վրա: Առաջինը հենց մենք ենք ուզում, որ նման բան չլինի, որ այդ գումարը ոչ թե էներգետիկներին տանք, այլ դրանով ջրագծեր վերանորոգենք: Հավատացեք՝ սա ճարահատյալ քայլ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչ Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր Նոր պատերшզմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Իրանի խորհրդարանի խոսնակ ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի ՀՕՊ օբյեկտների վրա հարձակման մասին Լարսը բաց է Միլեյը հայտարարել է 2027 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասինՁմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալ Զելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Ուկրաինան առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, որտեղ նա պետք է զբաղեցնի իր լիարժեք տեղը. Մակրոն Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Իրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿ Գյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Պորտուգալիան սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուց Փաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելLed Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում BMW-ն հրդեհի վտանգի պատճառով հետ է կանչում 720 796 մեքենա Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից երկուսն անչափահասներ են ԱՄՆ-ում ռումբի հայտնաբերման պատճառով տարհանել են գործարանի շուրջ մեկ մղոն շառավղով բնակվող անձանց ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել