Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արվում է ամեն ինչ՝ այս իրավիճակը հնարավորինս երկար ժամանակով պահպանելու համար. շահող կողմեր ու օգուտ քաղողներ կան». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտարժույթի փոխարժեքի նվազման և դրամի արժևորման պատճառները, ըստ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի, բազմաթիվ են: Խոսելով նախ օբյեկտիվ պատճառների մասին՝ նա «Փաստի» հետ զրույցում առաջին հերթին շեշտեց օտարերկրացիների բավականին մեծ ներհոսքի, իրենց հետ արտարժույթային եկամուտներ բերելու, դրանք նաև այստեղ ստանալու մասին, ինչը շուկայում դոլարի բավականին մեծ առաջարկ է ստեղծում: Երկրորդ պատճառը, ըստ փորձագետի, մեր թիվ մեկ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ դոլարից գրեթե ամբողջական անցումն է ռուբլով առևտրի:

«Մի գործընթացով տեղի է ունենում դոլարի պահանջարկի կտրուկ նվազում, մյուս կողմից՝ շուկայում տեղի է ունեցել նույն դոլարի կտրուկ առաջարկ: Գումարվում են նաև սեզոնային բնույթի միտումները՝ տուրիստական ներհոսքով պայմանավորված դոլարի առաջարկի ավելցուկը, նաև ՀՀ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բավականին բարձր մակարդակը. արդեն ավելի քան մեկ տարի է՝ իրականացվում է թանկ փողերի քաղաքականություն, ինչի արդյունքում կանխատեսելի էր, որ դրամը պետք է կայունանար: Միևնույն ժամանակ, վերջին շրջանում առանց այդ էլ արդեն թուլացած դոլարի փոխարժեքի կտրուկ անկումների ենք ականատես լինում: Օրերի, ժամերի ընթացքում 10, 20 դրամով դոլարը շարունակում է անկում ապրել: Այս երևույթները, արդեն որպես սուբյեկտիվ գործոն, պայմանավորված են սպեկուլյացիաների հետ»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա նկատեց՝ չենք կարող, իհարկե, օբյեկտիվ գործոնները շրջանցել, բայց կան սուբյեկտիվ գործոններ, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում. «Երբ անդրադառնում ենք դոլարի թուլացման հետևանքներին ու ազդեցություններին, հստակ երևում է, որ շահող կողմեր, օգուտ քաղողներ, բնականաբար, կան: Առաջին հերթին՝ ներմուծող ընկերություններն են, երկրորդ խումբը կարողությունների տիրապետողներն են: Մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն, կարող են օգտվել առիթից ու ձեռք բերել արտարժութային մեծ պաշարներ: Կլինեն դրանք անհատներ, իրավաբանական, թե ֆիզիկական անձինք, էական չէ: Այստեղ նաև մեկ այլ խնդրի ենք առնչվում: Այս պարագայում ներմուծվող ապրանքների մասով գնանկման ակնկալիք կար, մինչդեռ նման միտում չի նկատվում:

Բացատրությունները օբյեկտիվ և սուբյեկտիվ տիրույթում են: Օբյեկտիվ տեսանկյունից անհրաժեշտ է որոշակի ցիկլ, որոշակի ժամանակահատված, որ ապրանքների նոր խմբաքանակն արդեն նոր՝ կայունացած դրամով ներմուծվելու պարագայում ավելի ցածր գնով վաճառվի: Հիմա ասել, որ այդ ցիկլը դեռ չի ավարտվել, դժվար է, որովհետև խոսքն արդեն 1-2 օրվա մասին չէ: Եթե սկզբնական շրջանում ասում էինք, որ այս իրավիճակը պետք է պահպանվի, որպեսզի առնվազն ներմուծվող ապրանքների մասով գնանկում ակնկալենք, ապա այսօր արդեն կարող ենք տեսնել խնդիր առ այն, թե ինչո՞ւ, ի վերջո, ներմուծվող ապրանքների մասով գնանկումներ չունենք: Եվ այս առումով կրկին հատվում ենք սուբյեկտիվ գործոնների հետ: Առնվազն իրավունք ունենք ենթադրելու, որ ներմուծողները բավականին մեծ գերշահույթներ են ապահովում»:

Այս համատեքստում Լ. Ամիրխանյանը հիշեցրեց հատկապես իշխանության ներկայացուցիչների կողմից արտաքին գնաճային իրավիճակին հղում անելու բազմաթիվ հայտարարությունները. «Այս պարագայում, երբ իշխանությունը գերշահույթների տեսանկյունից խնդիր չի տեսնում, բնականաբար, տնտեսվարողը խնդիր չի տեսնելու և առավելագույնս է փորձելու օգտվել իրավիճակից: Սրանք այն՝ այդ թվում՝ սուբյեկտիվ գործոնների համախումբն են, որոնք հաշվի առնելով՝ առնվազն կարող ենք ենթադրել, որ արվում է ամեն ինչ՝ այս իրավիճակը հնարավորինս երկար ժամանակով պահպանելուն նպաստելու համար»:

Նկատի ունենալով հատկապես արտարժույթի շուկայում առկա վիճակը, որի դեպքում որոշակի խմբերը, անձինք կամ սուբյեկտներ կարող են երկար ժամանակ օգուտներ քաղել՝ Լ. Ամիրխանյանը նշեց. «Այս ուղղությամբ պետք է իրականացվի բարձր վերահսկողություն: Եթե իրականացվում է, առնվազն ոչ պատշաճ է, քանի որ, որպես հանգուցալուծում, առնվազն այս ուղղությամբ անգամ երևացող գործողություններ չենք տեսնում: Մինչդեռ դրանց մասին խոսվում է: Եվ այստեղ մենք արդեն այլ՝ հակասությունների տիրույթ ենք մտնում, որը բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում: Ամբողջ 2021-ի ընթացքում ԿԲ-ն անում էր այն, ինչ պետք է աներ, այսինքն՝ թանկացնում էր փողը՝ պայքարելով գնաճի դեմ: Մի կողմ թողնենք, թե որքանով էր այն արդյունավետ կամ որքանով է անարդյունավետ այսօր: Միևնույն ժամանակ, ԿԲ-ի կողմից մեկ անգամ չէ, որ մեսիջներ ենք լսել առ այն, որ այս իրավիճակի դեմ պայքարում նշված գործիքակազմը չի կարող լինել միակը: ԿԲ նախագահի կողմից բազմիցս հնչել են ազդակներ առ այն, որ կառավարությունը պետք է գործողություններ իրականացնի արդյունավետ կապիտալ ծախսերի իրականացման մասով, ինչն, ըստ էության, բավականին օբյեկտիվ էր. գնաճի դեմ պայքարում կառույցը գործիքակազմ ունի և այն կիրառում է, առանձին խնդիր է, որ միայն այդ գործիքակազմը կիրառելու պարագայում ուղղակի հարված է հասցվում տնտեսական աճին, որովհետև թանկ փողերի քաղաքականությունը հակասության մեջ է տնտեսության աճի հետ»:

Նրա դիտարկմամբ, նշվածի վառ ապացույցն այսօր առկա արդյունքն է՝ այսօրվա տնտեսական աճի մասով որակական որևէ արձանագրում չունենք. «Ամեն դեպքում, ԿԲ-ի կողմից ամբողջ 2021-ի ընթացքում մեսիջներ եղել են, մինչդեռ հակառակ կողմից որևէ արձագանք չկար ո՛չ գործողության և ո՛չ էլ հայտարարության տեսքով: Այսօր արդեն հակառակ գործընթացն ենք տեսնում: Կառավարության տարբեր ներկայացուցիչներ իրավիճակի այսպիսի բարդության համար, կարծես, մեղադրանքներ են հնչեցնում ԿԲ-ի ուղղությամբ: Այս ընթացքում եղան հակադարձումներ, պատասխան արձագանքներ: Ընդհանուր առմամբ, իրավիճակի դեմ պայքարի մասով հակասություն կա: Բացի այդ, կառավարությունը այս իրավիճակից դուրս գալու միասնական քաղաքականություն չունի: Իսկ թե ինչու չունի՝ այսպե՞ս է պետք, այսպե՞ս է հարմար, իսկապես չեն կարողանո՞ւմ համաձայնեցնել, արդեն սուբյեկտիվ գնահատականների դաշտում է:

Իրականում շատ ցավալի իրավիճակ ունենք: Խնդիրը միայն այն չէ, որ այդ հակասություններից տուժում է տնտեսությունը, քաղաքացին: Եթե հիմք ընդունենք միայն այն կանխավարկածը, որ տեղի ունեցողը օբյեկտիվ հիմքի վրա է, ապա գործընթացներում պլյուսային զարգացումներ պետք է լինեին: Օրինակ՝ ինչպես նշեցի, ներմուծվող ապրանքների մասով որոշակի գնանկում պետք է ունենայինք, մինչդեռ միայն հայտարարվեց կարագի գնի նվազման մասին, ինչը բավարար չէ սոցիալական լարվածության այս ճնշումը թուլացնելու համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան