Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անտեսանելի սադրանք՝ Բաղրամյան պողոտայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ընթացող բողոքի ակցիաներում և դրանից դուրս ամենաշատը «հայհոյվող», անվանարկվող երևույթը քաղաքականությունն է:

Ի դեմս քաղաքականության՝ ձևավորվել է մի յուրահատուկ «բոբո», և դրան մոտենալը կամ դրան մոտ թողնելը գրեթե հռչակվում է՝ որպես մահացու մեղք: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն ի սկզբանե, իհարկե, հայտարարել է, որ իրենց պայքարը քաղաքացիական է և չի վերաճելու քաղաքականի: Սակայն, անկախ դրանից, անկախ երիտասարդների ցանկությունից, պայքարն առաջին իսկ օրվանից եղել է քաղաքական և, առավել ևս, այդպիսին է դարձել բողոքի ակցիաների յուրաքանչյուր օրվա հետ:

Խնդիրը, վերջին հաշվով, հանգում է նրան, որ քաղաքացիական նախաձեռնությանը հաջողվել է անպատկերացնելի մեծ հաջողության հասնել՝ քաղաքական բովանդակություն ունեցող պահանջներ առաջ քաշելով, սակայն դրա շարունակությունն արդեն, այսպես թե այնպես, քաղաքական հարթությունում գտնվող գործիքներ ու լուծումներ է պահանջում: Այդ իմաստով քաղաքական որևէ ուժի կողմից շարժումն այս կամ այն կերպ իր նպատակներին ծառայեցնելու փորձը չպետք է դատապարտվի, ինչպես արվում է վերջին օրերին, առաջին հերթին՝ իշխանական շրջանակների, բայց նաև քաղաքացիական ակտիվիստների կողմից: Այլ հարց է, որ քաղաքական ուժերը դա պետք է անեն ոչ թե «տակից», այլ հրապարակավ, հասարակությանն ազնվորեն ներկայացնելով, թե իրենց ո՞ր նպատակին կամ նպատակներին են ցանկանում ծառայեցնել ժողովրդական այս շարժումը:

Նպատակները կարող են բազմազան լինել՝ սկսած իշխանափոխությունից, մինչև արտաքին քաղաքական կողմնորոշմանը վերաբերող պահանջներ, ու քաղաքացիներն իրենք կարող են որոշել՝ շարունակո՞ւմ են պայքարն արդեն քաղաքական հարթությունում, թե՞ ոչ: Բայց, կրկնում ենք, ամենակարևորը քաղաքական ուժերի ազնվությունն է, որը մինչ այս պահը չի դրսևորվում:

Ու դա հերթական անգամ ցույց է տալիս մեր քաղաքական համակարգի ախտահարվածությունը. քաղաքական ուժերն այնքան են հեղինակազրկվել, որ հեղինակազրկել են քաղաքականություն երևույթն ընդհանրապես: Վերջին մի քանի տարիներին փողոցը դադարել էր քաղաքական գործոն լինելուց՝ փողոցի միջոցով հասարակությանը հուսախաբ արած քաղաքական ուժերի պատճառով: Հիմա կրկին փողոցը քաղաքական գործոն է, բայց՝ առանց քաղաքական ուժերի: Սա, մի կողմից, անոմալ երևույթ է, մյուս կողմից՝ գուցե նաև հնարավորություն է քաղաքական ուժերի համար՝ մաքրվելու և հասարակության հետ ազնիվ լինելու համար:

Հիմա Բաղրամյան պողոտայում կամ Ազատության հրապարակում քաղաքականության մասին խոսելը գրեթե հավասարազոր է սադրանքի: Իշխանությունը շարունակում է օգուտներ քաղել այդ «սադրանքից», որը տարածվում է անտեսանելի կերպով, սակայն դա շատ ավելի վտանգավոր է, քան մնացած ակնհայտ սադրանքները:

Աղբյուրը` 168.am

Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ