Բժիշկը մահացել է խեղդվողին գետից փրկելիս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախօրեին բժիշկը մահացել է խեղդվողին գետից փրկելիս. դեպքը տեղի է ունեցել Սվերդլովսկի մարզում, հայտնում է RT-ն։
Կրասնուֆիմսկի հիվանդանոցի բուժաշխատող Ալեքսանդր Կոնստանտինովը գործընկերների և ընտանիքի հետ միասին նշել է բուժաշխատողի օրը ափին, որտեղից օգնության կանչեր է լսել, այս մասին պատմել է շրջանի ղեկավար Եվգենի Կույվաշևը։
«Ալեքսանդրն անմիջապես նետվել է ջուրը և դուրս հրել աղջկան, սակայն նա չի կարողացել դուրս գալ»,- հայտնել է նահանգապետը։
Կոնստանտինովն աշխատել է շտապօգնության մեքենայում 37 տարի։ Նրան հետմահու կնվիրեն «Սվերդլովսկի շրջանին արժանիքների համար» II աստիճանի նշանը, նշել է Կույվաշևը։
Երկու տարի առաջ բժիշկի որդին մարդկանց փրկել է այրվող տնից,-հավելել է նա։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



