Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դիվանագիտական դաշտում օբյեկտ ենք, որին պարզապես տեղեկացնում են իր ճակատագրի մասին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցի ժամանակ ևս մեկ անգամ հաստատեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այլևս գոյություն չունի, բնականաբար, մեղքի սլաքներն ուղղելով Փարիզի ու Վաշինգտոնի ուղղությամբ: Փաստն այն է, որ այդ հարթակը, որտեղ երեք երկրները միասնական էին մեր՝ ԼՂ խնդրի հարցում, գոյություն չունի: Այդ արձանագրումը շահավետ էր Ադրբեջանի համար, ինչն օբյեկտիվ իրականություն է և կապված չէ Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրների հետ: Ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրեց Ռուսաստանի և Արևմուտքի լիակատար խզմանը, որից տուժեց նաև մեր խնդիրը:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Ինչ վերաբերում է Արցախին առնչվող ազդակներին, առհասարակ կարծում եմ, որ մեր հասարակությունն Արցախի հետ կապված կա՛մ դրական, կա՛մ բացասական որոշակի սպասումներ ունի: Սա է պատճառը, որ երբ ցանկացած գործիչ որևէ մեսիջ է ուղարկում, միանգամից լայնածավալ քննարկումներ են սկսվում: Սա այն իրողության արդյունքն է, ըստ որի, Հայաստանում լրջորեն չի վերլուծվում ու չի քննարկվում իրական վիճակը: Իրականությունն այն է, որ այսուհետ բանակցային սեղանի շուրջ ԼՂ խնդրի ցանկացած ակտիվացում ուղղակիորեն շահավետ չէ մեզ, որովհետև այդ ակտիվացումը բերելու է այնպիսի արձանագրությունների, որոնցից մենք միանշանակ տուժելու ենք: Առհասարակ, երբ պարտությունից հետո արդեն դիվանագիտական հարթակում որոշակի փաստաթղթեր են ստորագրվում, կորուստները միանշանակ են»,-ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Արցախյան առաջին պատերազմում կրած պարտությունից հետո Ադրբեջանը մշտապես փորձել է խուսափել փաստաթղթերի ստորագրումից:

«Հայկական կողմի գլխավոր խնդիրը պետք է լինի հնարավորինս խուսափել Արցախի խնդրի ակտիվացումից: Մեր հասարակությունը կարծում է, որ Արցախի խնդիրն անընդհատ պետք է շեշտադրվի՝ մտածելով, որ այսպես ինչ-որ բան հնարավոր կլինի կորզել, բայց այդպես չէ: Մյուս կողմից՝ իշխանությունը փաստացի ձեռքերը լվացել է Արցախի հարցից, և, իմ կարծիքով, հենց այդ հանգամանքն է պատճառը, որ հասարակության շրջանում առկա է վերոնշյալ ռեակցիան»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այսօր հայկական կողմը դիվանագիտական ճակատում խնդիրները լուծելու ուժ չունի, ինչը հասկանում են նաև արտաքին որոշ շրջանակներ:

«Ռուս-արևմտյան հակամարտությունը բերել է նրան, որ երկուսն էլ զբաղված են այլ խնդիրներով: Թուրքիան փորձում է չեզոք դիրքով դիվիդենտներ քաղել և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից: Թուրքիան այնպես է անում, որ Ադրբեջանի գործոնն ուժեղանա: Ու այս պայմաններում մեզ մոտ ոչ միայն բացակայում է պետական մտածողությունը, քաղաքական միտքը, այլև գուշակություններով են զբաղված: Այս ամենի հետևանքն այն է, որ իշխանությունը ձեռքերը լվացել ու ակնարկում է, որ Արցախի հետ պետք է գործ չունենանք: Մյուս կողմից՝ կարծում են, որ խնդիրն ակտիվացնելու պարագայում հնարավոր է իրավիճակը փրկել: Ցավոք սրտի, իրավիճակն այդպիսին չէ: Որպեսզի կարողանանք այդ վիճակից դուրս գալ, նախ ռեալ մտածող մի հասարակություն պետք է ձևավորենք, հասկանանք, թե ինչպես կարելի է դուրս գալ իրավիճակից: Պետք է այդպես փոխենք իրավիճակը, քանի որ պարզ է՝ այս իշխանությունն ի վիճակի չէ ոչինչ անել, որովհետև երկիրը, այսպես ասած, վթարի է հասցրել: Այսօր առնվազն փլված իշխանություն կա, որն անգամ ցանկության դեպքում որևէ լուրջ խնդիր չի կարող լուծել»,-ասաց մեր զրուցակիցը: Մյուս խնդիրը, որն այսօր առկա է, քաղաքագետի խոսքով, փաստում է իրականության նկատմամբ դրսևորվող անլրջության մասին. «Բերձորի մասին խոսում են բառացիորեն վերջին մի քանի օրերին, երբ արդեն պետք է որոշումներ կայացվեն: Ու թեպետ այդ մասին նախնական որոշում կար դեռ 2020 թ. նոյեմբերի 9-ին, բայց 2 տարի է, բացառությամբ մի քանիսի, ոչ ոք չէր խոսում այդ մասին: Ստացվում է՝ մենք վերջին օրերին պարզապես ահազանգում ենք մեր ողբերգական իրավիճակի մասին: Տպավորություն է՝ արձագանք- հակաարձագանքի, լոզունգների փուլում ենք, բայց դրանից այն կողմ այլ բան չկա, ինչը նորմալ չէ»:

Քաղաքագետի խոսքով, այսօր, ընդհանուր առմամբ, առաջնային մի քանի խնդիր ունենք. «Պետք է ամեն ինչ անել, որ ԼՂ հարցը որևէ փաստաթղթում չարտացոլվի, որովհետև հարցի որևէ ձևով արտացոլումն օբյեկտիվորեն մեզ վնաս կտա: Նաև ամեն ինչ պետք է անել, որ ոտքի կանգնենք, ուժեղանանք, որովհետև մինչև չուժեղանանք ու ոտքի չկանգնենք, դիվանագիտական դաշտում մենք ոչ մի դրական փաստաթուղթ չենք կարող ունենալ: Մենք այսօր, ցավոք, ֆուտբոլի գնդակ ենք դարձել, արդեն ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ ենք: Ճիշտ է, նախկինում, թեպետ կախված էինք ՌԴ-ից, բայց սուբյեկտ էինք, այսօր դիվանագիտական դաշտում օբյեկտ ենք դարձել, որին ոչ ոք հաշվի չի առնում: Այդպես է թե՛ կյանքում՝ կենցաղային մակարդակում, թե՛ քաղաքականության մեջ: Օբյեկտներին պարզապես տեղեկացնում են իրենց ճակատագրի մասին»:

Ե. Բոզոյանը շեշտեց՝ քանի որ հայկական կողմը պարտվել է պատերազմում, Ադրբեջանն ուզում է այդ պարտությունն արձանագրել նաև փաստաթղթերի վրա. «Միջազգային հանրության շրջանում, ամեն դեպքում, մինչ այս որոշակի պատկերացումներ կային ԼՂ կարգավորման հետ կապված: Այդ հարցի շուրջ իներցիա կար, որը շահավետ էր մեզ, քանի որ 2007-ից սկսած ձեռքներիս տակ մեզ համար դրական նշանակության փաստաթղթեր ունեինք: Հիմա Ադրբեջանը փորձում է զրոյացնել այդ ամենը, ինչը, սակայն, դժվար է. հայտարարությունը, թե «ԼՂ խնդիր գոյություն չունի», բոլորն էլ հասկանում են, որ ծիծաղելի ձևակերպում է: Մյուս կողմից՝ նույն ՌԴ-ին շահավետ չէ, որ ԼՂ հարցը վերջնականապես փակվի, որովհետև եթե փակվեց, իր զորքերը պետք է դուրս գան այդտեղից: Այսինքն, Ադրբեջանի շահերն այնպիսին չեն, որոնք հաշվի առնելով՝ ինչ ուզի, կարողանա անել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում