Մենք գերադասեցինք անպատվությունն արժանապատվությունից. Էդուարդ Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆԷդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մենք գերադասեցինք անպատվությունն արժանապատվությունից։
Շատ ճաճախ մենք բողոքում ենք Արեւմուտքի կամ Ռուսաստանի դիրքորոշումից, մոռանալով, որ մեր հասարակությունը 1 տարի առաջ մերժեց հաղթանակը եւ ընտրեց կապիտուլյացիան։
Մենք մեր երեխաների համար ցանկանում էինք խաղաղություն,բայց ընտրեցինք ճանապարհ դեպի թուրքական հպատակություն։
Մենք, որպես հասարակություն մեր ձեռքով բացեցինք
Հայաստանի «դարպասները » ներսից։
Հասկանում ենք այսքանը, թե՞ ոչ։
Ո՞վ է մեղավոր և պատասխանատու այս ամենի համար։
Մեղավոր է կապիտուլյանտն ու նրան սատարողները, բայց պատասխանատու ենք բոլորս, որ մինչ այս պահը չկարողացանք բացատրել հասարակությանը դաժան իրողությունը։
Իսկ արդյունքում վտանգված է անկախ պետականությունը։
Այսպես շարունակելու դեպքում մենք՝ որպես հասարակություն, արժանի չենք լինի ինքնիշխան ու անկախ Հայաստանի։
Սա է իրականությունը։
Հույս կա՞։
Հույսը միշտ կա ։
Դրա համար հավատ է պետք առ Աստված եւ հրաժարում կուռքերից, սեր հայրենիքի ու համերկրացու հանդեպ, բայց ոչ երբեք «կենացներով լի գինետնային հայրենասիրություն» եւ իհարկե սեփական սխալների գիտակցում ։
Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է, որտեղ ատելությունը,պոպուլիզմն ու օտարամոլությունը չպետք է տեղ ունենան։
Հ.Գ. Հոգու հիվանդությամբ են տառապում նրանք,ովքեր բողոքում են սեփական հայրենիքից։
Գարեգին Նժդեհ
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



