Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ի սրտե շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ ծննդյան հոբելյանի կապակցությամբ:
Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված գործընկերային սերտ փոխըմբռնումը լավագույնս կնպաստի հայ-վրացական դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ բազմաբովանդակ համագործակցության առավել հետևողական ամրապնդմանն ու խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր կարևոր առաքելությունում»։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



