«Շտապօգնություն» սերիալի աստղը խեղդվել է գետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում ահացել է դերասանուհի Մերի Մարան, որը նկարահանվել է «Շտապօգնություն» եւ «Ոսկերներ» հայտնի սերիալներում։ Նախնական տվյալներով՝ նրա մարմինը հայտնաբերվել է գետում։
Հաղորդվում է, որ ոստիկանությունը աստղին սպանելու հետքեր չի հայտնաբերել, սակայն շուտով դիահերձում կկատարվի՝ պարզելու Մարայի մահվան ստույգ պատճառը։ Նախաքննությունը շարունակվում է։
Մերի Մարան իր դեբյուտը կինոյում կատարել է 1989 թվականին «Սպանություն Փրեփիում» ֆիլմում։ Նա մեծ հայտնիություն ձեռք բերեց նկարահանվելով այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Շտապօգնություն», «Ոսկորներ» եւ «Հետախույզ Նեշ Բրիջես»։ 2003 թվականին դերասանուհին նկարահանվել է «Էմն ու ես» կարճամետրաժ ֆիլմում, որից հետո արժանացել է «Angel» միջազգային կինոփառատոնի մրցանակին՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



