Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ 70 ռուս դիվանագետ կարտաքսվի երկրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ հուլիսի 3-ին 70 ռուս դիվանագետ կարտաքսվի երկրից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է բուլղարական ազգային հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր այն ռուսների արտաքսման մասին, որոնք, ըստ նրա, աշխատել են հատուկ ծառայություններում և դիվանագիտական գործունեությունն օգտագործել են որպես քողարկող միջոց:
Ռուսաստանի ԱԳՆ-ն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



