Տիագու Սիլվա․ Հույս ունեմ, որ Նեյմարը կտեղափոխվի «Չելսի»
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Տիագու Սիլվան մեկնաբանել է լուրերը, որ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին։
«Նեյմարը պետք է տեղափոխվի «Չելսի»։ Եթե դա տեղի ունենա, ապա միայն դրական կարելի է գնահատել։ Նեյմարը ներկայացման կարիք չունի։ Ես դեռ հստակ ոչինչ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի»,- Տիագու Սիլվայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Անցած մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



