Հարավային Օսեթիայի նախագահն առաջարկել է երկիրը վերանվանել Հարավային Օսեթիա- Ալանիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ երկրի համապատասխան ծառայությանը կհանձնարարի զբաղվել երկրի անվան փոփոխության հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը'վկայակոչելով Ինտերֆաքսը, երկիրը կվերանվանվի Հարավային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության:
Նա շեշտել է, որ կա պետություն Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի անվանումով, և ողջ աշխարհը պետք է իմանա, որ գոյություն ունի բաժանված ժողովրդի խնդիր: Տիբիլովը համոզմունք է հայտնել, որ ապագայում երկու Օսեթիաները կմիավորվեն Ռուսաստանի կազմում գտնվող Ալանիայի: Պետությունը պատրաստվում է հանրաքվեի' Ռուսաստանի մաս դառնալու հարցով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



