Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը. Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 27-ին կայացած ասուլիսի հիմնական ուղերձների շուրջ NEWS.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ։

Շուրջ 3,5 ժամ տևած ասուլիսի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ արվեցին։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր այն հիմնական ուղերձը, որ նման ձևաչափով փորձ արվեց ներկայացնել հանրությանը։

Ես խորապես համոզված եմ, որ Փաշինյանի մամուլի ասուլիսի կազմակերպման պատճառը որևէ կերպ այն չէր, որ երկար ժամանակ նման ձևաչափով հարցերի քննարկում չէր եղել։ Բնականաբար, այս ասուլիսի կազմակերպման նպատակը որոշակի մեսիջներ հանրությանը հասցնելն էր։ Ի դեպ, Դուք «հիմնական ուղերձ»-ի մասին հարց հնչեցրիք, բայց ես կարծում եմ, որ նման ուղերձները մի քանիսն էին։

Նախ, իհարկե, կարևորագույն ուղերձը Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցվող ճանապարհի և այն շահագործման հանձնելուց հետո Բերձորի ու մոտակա գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունն էր։ Փաշինյանը բառացիորեն ասաց՝ «երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվել նախկին ԼՂԻՄ սահմանների մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»։

Սրա հետ կապված մի շարք հարցեր են առաջանում։ Նախ, այդ ո՞ր փաստաթղթի կամ այդ ի՞նչ պայմանավորվածության հիման վրա են այս բնակավայրերն անցնելու Ադրբեջանին։ Նույն Փաշինյանը Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցվող ճանապարհի մասին խոսելիս մի քանի անգամ հղում  արեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Այո՛, այս հայտարարության 6-րդ կետը նախատեսում էր, որ երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Բայց այստեղ խոսք չկա բնակավայրեր հանձնելու մասին, ավելին, այստեղ առհասարակ Բերձորը՝ որպես բնակավայր, հիշատակված չէ։ Այսինքն, հղվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը չենք կարող, և նման համատեքստում այս փաստաթուղթը վկայակոչելը բացահայտ խաբեություն է։ Հետևաբար, առկա է նաև այլ պայմանավորվածություն՝ գրավոր կամ բանավոր, որի հիման վրա էլ հանձնվելու են Բերձորն ու շրջակա գյուղերը։ Իսկ եթե չկա նման պայմանավորվածություն, ապա ինչպե՞ս է այսօր Փաշինյանը խոսում այս բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու մասին։

Վարչապետի աթոռը զբաղեցնողի այս հայտարարության նպատակն, իհարկե, հանրությանը տրամադրելն էր այս նոր զիջումներին։ Ի դեպ, շատ հետաքրքիր է, և նորից շատ բնորոշ է Փաշինյանին նաև այն, որ հանրությանը տեղեկացնելուն զուգահեռ փորձ է արվում  պատասխանատվության բեռը տեղափոխել երրորդ կողմի, կողմերի վրա։ Պատահական չէ Արցախի իշխանությունների հետ այս հարցերը քննարկելու մասին մի քանի անգամ հիշատակելը։

Իհարկե, այս ամենի ներքո պարզապես աբսուրդային է այն, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը նույնիսկ չի էլ տիրապետում հստակ ինֆորմացիայի, թե որ բնակավայրերի մասին է խոսքը, որքանով են դրանք բնակեցված, ինչպես են լուծվելու այդ մարդկանց խնդիրները և այլն։ Միաժամանակ աբսուրդային, և, ինչու ոչ՝ ողբերգական է մեզ համար նաև այն, որ այս ամենի մասին նման բաց տեքստով հայտարարելուց հետո մենք այսօր չունենք համարժեք, պատշաճ արձագանքներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։

Պարոն Հակոբյան, Դուք նշեցիք, որ ասուլիսը մի քանի ուղերձ հանրությանը մատուցելու նպատակ ուներ։ Բերձորի խնդրի մասին խոսեցինք, իսկ որո՞նք էին մյուս հիմնական ուղերձները։

Այո՛, Փաշինյանը մի քանի խնդիր փորձեց լուծել այս ասուլիսի միջոցով։ Գլխավոր մեսիջն, անշուշտ, Լաչինի միջանցքի և Բերձորի ու շրջակա գյուղերի հանձնման մասին հանրության «իրազեկումն» էր։

Մյուս կարևոր ուղերձը «Արցախն Ադրբեջանի կազմում» թեզի հերթական ամրապնդումն էր։ Այս մասին Փաշինյանը նախկինում ևս խոսել է, և վերջին ասուլիսը նույնպես օգտագործեց հանրությանը սա մատուցելու նպատակով։ Եվ ուղղակի զավեշտալի է, երբ որպես հիմնավորում փորձում է նախկին փաստաթղթերին հղում անել։ Սա իսկապես բացահայտ մանիպուլյացիա և խաբեություն է։

Կարծում եմ՝ ասուլիսի հիմնական նպատակներից էր նաև պատասխանատվությունը սեփական անձից օտարելու, ուրիշների վրա դնելու հարցը։ Սա էլ նոր չէ և հերթական անգամ կիրառվեց Փաշինյանի կողմից։ Ի դեպ, այդ «ուրիշների» մեջ բոլորն են մտնում՝ թե՛ «նախկիններ», թե՛ միջազգային գործընկերները, դաշնակիցները․․․ Այսինքն, նպատակը մեկն է՝ հանրությանը տալ ազդակ, որ այսօրվա խնդիրներում բոլորը մեղավոր են, բացի իրենից։

Նպատակ էր նաև սեփական հանրության ահաբեկումը, իսկ թե ո՞ւմ պատվերով՝ դատեք ինքներդ։ Վստահեցնում եմ՝ պատահական չէին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը լեգիտիմացնում է հաջորդ պատերազմը, պատահական չէին հայկական զինված ուժերը վարկաբեկող հայտարարությունները, հարցադրումները՝ «այսօր քանի՞ երկիր կա աշխարհում, որ կարող է ասել՝ ես ապահովում եմ իմ անվտանգությունը» թեմայի շուրջ և այլն․․․ Հանրությանը հետևյալ ուղերձն է տրվում՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, լեգիտիմ հիմքեր է ստեղծում, իսկ մենք նորմալ, մարտունակ բանակ չունենք։ Այսօր Փաշինյանը հենց սա է անում, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական հանրության ահաբեկում։ Պարզ է չէ՞, թե այս ճանապարհով ում օրակարգն է սպասարկում Փաշինյանը։ Իսկ եթե նպատակը այլ ուժերի օրակարգն սպասարկելը չէ, ապա որո՞նք են այսօր այն քայլերը, որ անհրաժեշտ են մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ապահովելու համար։ Նման իրավիճակում երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը 3,5 ժամ ասուլիս տալու ժամանա՞կ ունի, ի դեպ, որի մեծ մասն էլ բացահայտ մանիպուլյացիա է։

Վարչապետը բավական ծավալուն անդրադարձ ունեցավ նաև բանակցային ողջ գործընթացին, իր ստացած ժառանգությանը, ընդ որում՝ անելով պնդում, որ իր ստացած ժառանգությունը ռումբ էր Հայաստանի պետականության և ինքնիշխանության տակ։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այս հայտարարությունների վերաբերյալ։

Ես առհասարակ չէի ցանկանա անդրադառնալ բանակցային գործընթացի պատմության ու բանակցային ժառանգության մասին Փաշինյանի պնդումներին։ Այն ամբողջությամբ՝ սկզբից մինչև վերջ, իրականության խեղաթյուրում ու մանիպուլյացիա էր։ Ցանկացած մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է բանակցային պատմությանը, կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում։ Գուցե առիթ լինի և մեկ անգամ հիմնավոր, մանրամասն անդրադառնամ այս թեմային, բայց ոչ այս ձևաչափով։ Իրականում Ձեր հարցը մի ամբողջ առանձին հարցազրույցի թեմա է։ Եթե շատ կարճ, ապա կարող ենք փաստել միայն, որ բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումները, անգամ նյուանսների վերաբերյալ Ադրբեջանի մեկնաբանությունները ոչ մի ադրբեջանցի ավելի հաջող չի արել, քան անում է Փաշինյանը։ Եվ իրականում հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը։

Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձավ նաև Ադրբեջանի այսօրվա կեցվածքին՝ նշելով, որ պաշտոնական Բաքուն այսօր հրաժարվում է երկկողմ հանդիպումներից, հրաժարվում է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց։ Զուգահեռաբար, ասվեց նաև, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել իր կողմից նոր պատերազմ սկսելու համար։ Ի՞նչ կասեք սրա հետ կապված։

Ես արդեն նշեցի, որ այս ամենը Փաշինյանը փորձում է օգտագործել սեփական հանրությանը ահաբեկելու նպատակով։ Տեսեք, մշտապես խաղաղության օրակարգից խոսող մարդն այսօր ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է հանդիպումներից, լեգիտիմ հիմքեր է փորձում ստեղծել նոր պատերազմի համար։ Սրան զուգահեռ, ինչպես արդեն նշեցի, զրոյացնում է մեր բանակի դերը, նշանակությունը։ Սա հոգեբանական տեռոր է մեր հանրության նկատմամբ։ Ի՞նչ է ստացվում՝ հակառակորդը պատերազմի է պատրաստվում, իսկ մենք չունենք պաշտպանվելու որևէ հնարավորություն։ Հետևաբար, պիտի պատրաստ լինենք հնարավոր ամեն ինչ զիջելու՝ պատերազմից խուսափելու համար։ Թուրք-ադրբեջանական օրակարգն ավելի լավ սպասարկել, վստահեցնում եմ, հնարավոր չէ։ 

Իսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո ՍանչեսԼիբանանի Զեբդին քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվելՄեծ Բրիտանիան ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացրել է մինչև «լրջագույնի»Թրամփի վարչակազմը պնդում է, որ օտարերկրյա կառավարությունները միանան Հորմուզի նեղուցի կոալիցիային. CNNԾեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվելՈւժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըՄենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ «Անպայման գնացեք ընտրության․ յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է»․ Արտակ Զաքարյան