Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պաշտոնամանդատացավության մոլուցքն ու նոպաները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 3-ից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները ամբողջ կազմով բոյկոտում են խորհրդարանի նիստերը՝ կազմակերպելով հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ։ Եվ մինչ ընդդիմությունը նոր մարտավարությամբ է փորձում կազմակերպել իր հետագա պայքարը, ՀՀ իշխանությունները մտադիր են ընդդիմադիր որոշ պատգամավորների զրկել մանդատից՝ մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու հիմքով։ Իշխող ուժն արդեն տվել է այս գործընթացի մեկնարկը։

Որպես «առաջին քայլ»՝ ՔՊ խմբակցությունը որոշում է կայացրել «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթել յանին հեռացնել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Խնդիրն այստեղ նույնիսկ այն չէ՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայություններն հարգելի՞ են, թե՞ ոչ, արդարացվա՞ծ են նման քայլերը, կամ ՍԴ դիմելու հիմքեր կա՞ն, թե՞ ոչ։ Հարցն ունի նաև լուրջ ենթաշերտեր, որոնցից մեկը վերաբերում է քպականների հատուկ սևեռվածությանը մանդատների կամ պաշտոնների վրա։

Ու պատահական չէ, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից և պաշտոններից զրկելը իշխանությունների կողմից ներկայացվում է պաթետիկ ոճով՝ որպես մի դարակազմիկ իրադարձություն։ Իրականում սա ուղղակիորեն բացահայտում է իշխանությունների էությունը, մի խոսքով՝ ինչպես հոգեբաններն են սիրում ասել, ենթագիտակցականությունը հզոր գործոն է. այս պարագայում քպականներն իրենց վարքով ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե իրենց համար որքան կարևոր է պաշտոնը, մանդատը, թե ինչպես են իրենք կառչած իրենց աթոռներից, ինչքան ցավոտ են տանում պաշտոններից զրկվելու հնարավորությունը, քանի որ դա իրենց համար, կարծես թե, «կյանքի ու մահվան հարց է»։

Մի կողմից՝ նրանց հասկանալ կարելի է. իրենք էլ են զարմացել ինչ-որ հրաշքով իշխանության հասնելուց, պաշտոններ ու մանդատ ձեռք բերելուց։ Նաև գիտակցում են, որ եթե կորցնեն իրենց աթոռները, ապա դա իրենց մեծ մասի համար հավասար կլինի «կոտրած տաշտակի» առջև կանգնելուն։ Միևնույն ժամանակ, իշխանություններն այժմ օգտագործում են իրենց պաշտոնական լծակները պարտության և պետությունն աղետալի վիճակի հասցնելու պատասխանատվությունից խուսափելու նպատակով, սակայն երևի թե գոնե մի քիչ պատկերացնում են, որ իշխանափոխությունից հետո բարձրացվելու է այսօրվա իշխող ուժի թե՛ անհատական, թե՛ հավաքական պատասխանատվության հարցը։ Ըստ այդմ, բնականաբար, քպականներն ատամներով են պահում իրենց աթոռները նույնիսկ այնքան մեծ ավերածություններից հետո, որ բերել են իրենց իշխանավարության ընթացքում։ Եվ այս կարգի կառչածությունը և աթոռներին սոսնձվելը նաև ստիպում է, որ իրենք այդպես հիվանդագին վերաբերվեն ընդհանրապես պաշտոնին կամ մանդատին, դրանք իրենց համար կուռք դարձնեն։

Պատահական չէ, որ այս իշխանությունները քաղաքական գործընթացները պատկերացնում են պրիմիտիվ աթոռակռվի շրջանակներում։ Եվ իրենց պատկերացումները պրոյեկտում են նաև ընդդիմության վրա։ Եթե իրենք պաշտոնացավությամբ են տառապում, ապա իրենց թվում է, թե նույնը լինելու է նաև ընդդիմության դեպքում։ Սակայն ընդդիմադիրները, կարծես, առանձնապես չեն «հուզվել» իշխանական այս տվայտանքներից, և նշում են, որ իրենք մանդատակռվի, պաշտոնակռվի կամ լոկ իշխանության հասնելու հարց չէ, որ դնում են, այլ ընդդիմադիր շարժման հիմքում պետականության, համազգային շահերի իրացման խնդիրն է դրված։ Իսկ այսպիսի մեծ ընդգրկվածություն ունեցող պայքարի դեպքում մանդատների հարցը նույնիսկ երկրորդական նշանակություն ունի։

Ի վերջո, մյուս կողմից՝ եթե մի քանի ընդդիմադիր պատգամավոր մանդատից կամ ԱԺ-ում զբաղեցրած պաշտոնից զրկվի, ապա դրանից ընդդիմությունը չի թուլացնելու իր պայքարը։ Իսկ մանդատներից զրկված անձանց փոխարեն ընդդիմադիր ուժերի ցուցակում ներկայացված այլ անձինք են այդ մանդատները վերցնելու (պաշտոնները՝ դեռ մի կողմ), համաձայն օրենսդրության: Այսինքն, ընդդիմությանը հնարավոր չէ զրկել խորհրդարանական հարթակից, եթե իրենք դա չցանկանան, իսկ իշխանությունների կողմից բարձրացվող «մեկ բաժակ ջրում փոթորիկը» կարող է հակառակ էֆեկտն ունենալ հենց իշխանության համար։ Այն, որ իշխանական պատգամավորներից յուրաքանչյուրը կամ, ընդհանրապես որևէ քպական պաշտոնյա մանդատից ու պաշտոնից, դրանց բերած արտոնություններից ու վայելքներից այն կողմ ոչինչ չի տեսնում, նորություն չէ: Դրանում համոզվում ենք ամենօրյա ռեժիմով:

Ամենաթարմ օրինակը կապված է Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպի հետ: Կան տեղեկություններ, որ դրան մասնակից է եղել ոչ միայն քպական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը, ինչը նաև վերջինս հաստատեց, թեպետ սկզբում ինտենսիվ հերքում էր, այլ նաև հենց ինքը՝ պատգամավորը: Բայց վերջինս նույնիսկ չի էլ մտածում առնվազն քաղաքական պատասխանատվության և մանդատը վայր դնելու մասին։ Սա ինքնին շատ խոսուն է և լրացուցիչ անգամ ի ցույց է դնում այս թիմի էությունը: Մի խոսքով, պաշտոնամանդատացավը շատ բնորոշ հիվանդություն է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար: Դե, ինչպես ընդունված է ասել, այս դեպքում էլ նրանք պարզապես իրենց «արշինով» են չափում մյուսներին:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով