Ամփոփվեցին «լավագույն ֆուտբոլիստ» և «լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները. ինչպե՞ս է քվեարկել «Փաստը». «Փաստ»
ՍՊՈՐՏ«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները: ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ հավաքելով 58 միավոր` VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մրցաշրջանը «Փյունիկում» անցկացրած, իսկ ներկայումս «Արարատ-Արմենիա» տեղափոխված հարձակվող Ուգո Ֆիրմինուն:
56 միավորով երկրորդ հորիզոնականում է մրցաշրջանը «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած հարձակվող Սերժ Դեբլեն: 28 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը:
Հավաքելով 97 միավոր՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
61 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը: 27 միավորով լավագույն եռյակը եզրափակել է նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» գլխավորած, իսկ ներկայումս «Ուրարտուն» գլխավորող Դմիտրի Գունկոն: Հավելենք, որ քվեարկությանը մասնակցել է նաև «Փաստ» օրաթերթը: Մեր ընտրությունն այսպիսի տեսք ունի.
Լավագույն ֆուտբոլիստ
1. Հրայր Մկոյան,«Արարատ»
2. Սերժ Դեբլե, «Արարատ»,«Փյունիկ»
3. Ստյոպա Մկրտչյան, ԲԿՄԱ
Լավագույն մարզիչ
1. Եղիշե Մելիքյան, «Փյունիկ»
2. Վահե Գևորգյան, «Նորավանք»
3. Վարդան Բիչախչյան, «Արարատ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում