Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեկ՝ հունիսի 29-ին, ժամը 14:10-ին Դմանիսիի մունիցիպալիտետի Մամիշլար գյուղի մոտակայքում 3.1 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։
Հիշեցնենք, երկու օր առաջ ևս՝ հունիսի 27-ին, ժամը 07:49-ին Սամեբա գյուղի մոտակայքում 4,1 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



