Զանգվածային պատվաստումների անհրաժեշտություն չի առաջանա․ ԱՀԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿապիկի ծաղիկ հիվանդության դեմ զանգվածային պատվաստումների կարիք չի առաջանա։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը մասնավորապես ասել է, որ բոլոր որոշումները, որոնք կապված են ծաղկի կամ կապիկի ծաղկի դեմ իմունիզացիայի հետ, պետք է կայացվեն անհատաբար, ըստ իրավիճակի, իսկ պայքարը կապիկի ծաղկի բռնկման դեմ իրականացվելու է հանրային առողջապահության միջոցառումներով, ներառյալ նաեւ համաճարակի վերահսկողությունը, կոնտակտների ուսումնասիրումը, հիվանդների բուժումն ու խնամքը։
Այս տարվա մայիսից սկսած կապիկի ծաղկով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում կազմել է ավելի քան երեք հազար մարդ, աշխարհագրական տարածվածությունն ընդգրկում է հիսուն երկիր՝ ներառելով ԱՀԿ հինգ ռեգիոն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



