Լավ լուր ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Խոսքն այն վարորդների մասին է, որոնք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են իրականացնում ՌԴ-ում։
«Նախագծվող փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որը կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ»,-նշված է հիմնավորման մեջ:
Ռուսաստանում նման կարգավորում է գործում Ղրղզստանի և այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որոնց օրենսդրությունն ամրագրում է ռուսերենը՝ որպես պաշտոնական լեզու:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



