Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ․ Կրեմլի պայմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Կիևը հրամայի վայր դնել զենքերը և համաձայնի կապիտուլյացիայի։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինական կողմը կարող է դադարեցնել ամեն ինչ մինչև ընթացիկ օրվա ավարտը, մեզ պետք է հրաման, որպեսզի ազգայնական ստորաբաժանումները վայր դնեն զենքերը, հրաման, որպեսզի ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը, և պետք է կատարվեն Ռուսաստանի Դաշնության պայմանները», ասել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G7-ի գագաթնաժողովի նախօրեին հայտարարել էր, որ ցանկանում է մինչև 2022 թվականի վերջ վերջ տալ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



