«Ռոման» բանակցում է Ռոնալդուի հետ եւ մոտ է գործարքի կնքմանը
ՍՊՈՐՏԻտալական «Ռոման» բանակցում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Հռոմեական ակումբի եւ «Յուվենտուսի» նախկին խաղացող Անջելո Դի Լիվիոն հայտնել է, որ կողմերը մոտ են համաձայնության։
«Շատ հուսալի աղբյուրից է տեղեկութունը, որը Ռոնալդուն կտեղափոխվի «Ռոմա»։ 20 օր առաջ տեղի է ունեցել հանդիպում եւ քննարկվել է հարցը։ «Ռոման» մտադիր է տրանսֆերի մասին հայտարարել հուլիսի 7-ին՝ 7-րդ ամսվա 7-րդ օրը»,- Դի Լիվիոյի խոսքը մեջբերում է Sport Network-ը։
Ավելի վաղ, «Ռոմայի» նախկին խաղացող Ֆաբիո Պետրուչին հայտնել էր, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը ջանքեր է գործադրում Ռոնալդուի տրանսֆերի համար։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



