Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բերձորի հանձնումից հետո հայապատկան Արցախի մասին խոսելն ավելի բարդ է լինելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի կետերը խախտելուն զուգահեռ՝ կապիտուլ յանտական ռեժիմը սարսափելի արագությամբ, նախանձելի ճշտապահությամբ կատարեց բոլոր հայավնաս, աղետաբեր կետերը: Հիմա, սակայն, ձևավորվել են այնպիսի իրողություններ, համաձայն որոնց, հայկական կողմերին միանգամայն ազատ, ի շահ հայոց պետականության գործելու հնարավորություն է ընձեռված՝ պայմանավորված նոյեմբերի 9-ի համաձայնությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստով:

Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այսօր առկա վտանգներին՝ որոնք սպառնում են Բերձորին, նաև Աղավնո և Սուս գյուղերին:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր երթուղու շահագործումից հետո Բերձորը, Աղավնոն, Սուսը կարող են անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը չհերքվեց նաև պաշտոնապես: «Եթե մի պահ վերացարկվենք այն իրողությունից, որ այստեղ կապիտուլ յանտական ռեժիմ է, ապա հայկական կողմերը՝ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԱՀ-ն, բացառիկ հնարավորություն ունեն ոչ միայն չհանձնել Բերձորը, Աղավնոն ու Սուսը, այլև Ադրբեջանի կողմից նշված համաձայնության յուրաքանչյուր խախտման իրողությունը հաշվի առնելով՝ գործել ի շահ պետականության: Թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտը ցանկացած պահի կարող են ձեռնարկել այն անհրաժեշտ քայլերը, որոնք անհրաժեշտ են հայոց երկու պետությունները պաշտպանելու համար: Այսինքն, ասել, որ մենք դատապարտված ենք կատարել նոյեմբերի 9-ի նաև այդ աղետաբեր կետը, ընդամենը հերթական սուտն է, մոլորությունը, որն այս կապիտուլ յանտական ռեժիմի ներկայացուցիչներն ուզում են մատուցել մեր ժողովրդին: Նոյեմբերի 9-ի համաձայնությունը հայկական կողմն իր մասով կատարել է, և այդ փաստը հաշվի առնելով՝ այդ համաձայնությունն այլևս մեր ձեռքերը չի կապում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ եթե Նիկոլ Փաշինյան աղետի ու իրեն շրջապատող ոհմակի կամքին մնա, ապա Բերձորն էլ, Աղավնոն էլ, Սուսն էլ կհանձնեն, բայց այստեղ առաջին պլան է գալու Արցախի սուբյեկտայնության գործոնը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ պաշտոնական Ստեփանակերտն առանց կաշկանդվելու պետք է իր վճռական խոսքն ասի:

«Պետք է գտնեն այն իրավաքաղաքական փաստարկները, որոնք առաջ մղելով՝ պաշտոնական Ստեփանակերտը պետք է դեմ արտահայտվի այդ աղետալի փաստաթղթի կետը կյանքի կոչելուն, մանավանդ, որ խոսքն Արցախի Հանրապետության՝ սահմանադրորեն ամրագրված տարածքի մասին է: Պաշտոնական Ստեփանակերտը պետք է հատու ոչ ասի: Տարածքները չհանձնելու այդ դիրքորոշումը միանգամայն համապատասխանում է մեր դաշնակից Ռուսաստանի շահերին: Նիկոլ Փաշինյանն առհասարակ այնպիսի աղետաբեր զիջումների է գնացել… Եվ այս համատեքստում հայոց պետականության վերջին կարմիր գծերը համընկնում են դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի կենսական շահերին առնչվող կարմիր գծերին, որոնք ուղղակի չպետք է հատվեն և վերջ: Ունենալով այդ տեսանելի, շատ դեպքերում նաև անտեսանելի աջակցությունը դաշնակցի կողմից՝ Արցախի իշխանությունը պետք է դեմ գնա այս աղետաբեր զարգացումներին, կանխի այն, և վստահ եմ, որ այդ ռեսուրսը կա: Այստեղ շատ լուրջ գործոն ունենք՝ ի շահ մեզ օգտագործելու տեսանկյունից: Խոսքը հատկապես Աղավնոյում հողից կառչած բնակչության մասին է: Այստեղ բնակչությանը սպառնացող անվտանգության խնդիրներ կան, և այդ բնակչության խոսքը պետք է լսելի դառնա: Մեծ հաշվով, իրողությունները հետևյալն են. եթե մինչև այդ ճանապարհը շահագործելու պահը Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ապա Արցախի սկզբունքային ոչ-ը պետք է լսելի ու հստակ լինի:

Արցախն ինքնուրույն, դաշնակից ՌԴ-ի հետ պետք է դեմ գնա այդ աղետաբեր ընթացքին՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնությունը, չի կատարել իրեն վերապահված պարտականությունները՝ ի դեմս գերիների վերադարձի, Ադրբեջանից բացահայտ վտանգ է բխում՝ ուղղված հայոց պետականությանը, Արցախի ժողովրդին: Դատելով նաև Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքից, Ալիևի մակարդակով հնչող հայտարարություններից՝ ակներև է, որ առկա է անվտանգության խնդիր, և այդ խնդրով պայմանավորված՝ ԱՀ-ն չպետք է գնա այդ տարածքները հանձնելու ճանապարհով, մանավանդ, որ ԱՀ ստորագրությունը զուտ ֆորմալ առումով չկա նոյեմբերի 9-ի համաձայնության տակ: Մենք այլևս ոչ մի թիզ հող զիջելու իրավունք չունենք»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այդ աղետը հուլիսի 1-ին, ինչպես կանխատեսվում էր, մեր գլխին չի գա, բայց այդ հեռանկարը, ցավոք, առկա է. «Այս հանգամանքը տեսանելի հեռանկարում մեր պետականակենտրոն ուժերի թիվ մեկ օրակարգը պետք է լինի: Արցախի պաշտոնական դիրքորոշումն ամեն կերպ պետք է պաշտպանել հուժկու ժողովրդական շարժմամբ՝ ոչ ասելով, ներքին ճնշում բանեցնելով նաև կապիտուլ յանտական ռեժիմի դեմ: Համաժողովրդական պայքարով պետք է կանխենք Բերձորի հանձնումը, որովհետև եթե այդ աղետը մեր գլխին եկավ, Արցախի հայաթափման որոշիչ քայլն է լինելու. Բերձորի հանձնումից հետո հայապատկան Արցախի մասին խոսելը ավելի դժվար ու բարդ է լինելու»:

Ավելի լայն համատեքստում խոսելով վտանգների մասին՝ Դավիթ Ջամալ յանը հավելեց. «Ի սկզբանե թրքացածների այս ոհմակը պետք է ամբողջ Արցախը հանձներ: Պատերազմի շարունակությունը պետք է արդեն ՀՀ տարածքում լիներ, պետք է կյանքի կոչվեր «Զանգեզուրի միջանցք» ասվածը՝ Սյունիքի օկուպացիայի փաստով: Կյանքի պետք է կոչվեր Հայաստանի անգլոսաքսոնական հեռանկարը, որի էությունը հետևյալն է. մոտ 20 հազար կիլոմետրանոց Հայաստան՝ առանց Սյունիքի ու Արցախի, Թուրանի ճանապարհի կյանքի կոչում: Բացի այդ, Թուրքիա, Նախիջևան, Սյունիք, Արցախ, Ադրբեջան՝ այդ ամբողջ տարածքը պետք է լիներ վերահսկելի թուրք-ադրբեջանական ուժերի կողմից: Ու, ըստ այդ սցենարի, ավելի մեծ աղետի, հանրության բարոյահոգեբանական անկման ֆոնին թրքացածների իշխանությունը պետք է ստորագրեր իրեն մատուցվող, հրամցվող բոլոր, այսպես կոչված, խաղաղության պայմանագրերը, առանց ներքին դիմադրություն ունենալու, քանի որ աղետի ֆոնին կոտրված հասարակության կողմից էլ ի՞նչ դիմադրություն: Հաջորդ քայլն էլ պետք է լիներ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը՝ պայմանավորված այն փաստով, որ, իբրև թե, «խաղաղության» պայմանագրերն արդեն կնքված են, արդեն որևէ վտանգ չի բխում Թուրքիայից, Ադրբեջանից, ու այստեղ ռուսական բազան անելիք չունի: Այս թեզը պետք է առաջ քաշվեր, և հենց սա էր լինելու Հայաստանի անգլոսաքսոնական հեռանկարը: Հետո Հայաստանի աստիճանական թրքացման մասին պետք է խոսք լիներ: Թուրքիան հետևողականորեն պետք է ներգրավվեր ՀՀ ողջ հասարակական կյանքում, էքսպանսիայի միջոցով Հայաստանը պետք է դառնար քվազի պետություն՝ Թուրքիայի տոտալ ազդեցության տակ: Հենց այս սխեման պետք է կյանքի կոչվեր: Ու այս գլոբալ ֆոնին Բերձորի, Սուս կամ Աղավնո գյուղերի հայապատկան լինելու մասին խոսք անգամ լինել չէր կարող»:

Մեր զրուցակցի խոսքով, նշված հեռանկարը կանխվել է ամենավերջին պահին՝ ՌԴ հատուկ միջամտությամբ, երբ, նրա դիտարկմամբ, փրկվել է Արցախի մի պատառիկը, նաև Սյունիքը. «Սյունիքի ու Արցախի լինելիությունն այսօր ևս ուղղակիորեն պայմանավորված է ռուսական ներկայությամբ, թեպետ Արցախում շատ լուրջ աշխատանքներ են տարվում պաշտպանության բանակի և, առհասարակ, Արցախի ուժային կառույցների մարտունակության վերականգնման ուղղությամբ»:

Այսօր, ըստ Դավիթ Ջամալ յանի, միանշանակ է, որ այլ կերպ է մեկնաբանվում 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. «Այսօր ևս, իհարկե, ակներև են Ալիևի մաքսիմալիստական նկրտումները: Եվ այդ մաքսիմալիստական, ծա վ ա լ ա պաշ տ ա կան ագր ե ս ի վ նկրտումներին Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հագուրդ տալ: Ակնհայտ է նաև, որ թրքացածների ռեժիմի պարագլուխը պատրաստ է հանձնել վերոնշյալ բնակավայրերը: Այլ խնդիր է, որ ՀՀ-ում, ԱՀ-ում կա լրջագույն դիմադրություն, ու այսօր, մեծ հաշվով, պատրանքներից զերծ մնալու պահն է: Ադրբեջանական կողմն այդ ճանապարհը մեզ կհրամցնի ու կպահանջի թե՛ Բերձորը, թե՛ հարակից գյուղերը: Եթե մնա Փաշինյանի կամքին, ապա, ի շահ Ադրբեջանի մեկնաբանելով նոյեմբերի 9-ի այդ կետը, կհանձնի այդ տարածքը երեք բնակավայրով: Իսկ ո՞րը պետք է լինի մեր անելիքը: Նախ՝ այդ ճանապարհի հետ կապված տեխնիկական հարցերը պետք է առաջ մղել, ինչը կարող է այդ ճանապարհը չընդունելու, աղետը կանխելու միջոց լինել: Իսկ ընդհանրապես, պետք է ոչ ասել ու թույլ չտալ այդ աղետի պատուհասելը մեր գլխին: Այս իմաստով Ստեփանակերտի հատու ոչ-ը մեզ համար օրվա հրամայական է դառնում, պետք է այդ ոչ-ն ասել՝ հիմնվելով ռուսական կողմի վրա, որովհետև վերջինիս կենսական շահերին դեմ է այն, ինչ կարող է տեղի ունենալ»:

Դ. Ջամալյանի խոսքով, կարևոր է ֆիքսել նշվածը, քանի որ վարձված հակառուսականության ֆոնին կարող է տպավորություն ստեղծվել, թե ռուսները շահագրգռված են այդ հարցում. «Մինչդեռ, դա իրականության հետ որևէ աղերս չունի: Այլ բան է, որ Հայաստանի գործող ղեկավարությունը ոչինչ չի անում այդ տարածքը պահելու համար, և այդ կերպ ավելի է բարդացնում ՌԴ-ի գործը՝ տարածքը հայապատկան պահելու առումով: Միշտ եմ ասել՝ Ալիևի հաղթաթուղթը Փաշինյանն է, բայց Ստեփանակերտն իր վճռական ոչ-ը պետք է ասի: Բացի այդ, եթե խոսքը ԼՂԻՄ-ի մասին է, ապա գոնե տրամաբանությունը հուշում է, որ առնվազն ԼՂԻՄ-ի սահմաններով դեօկուպացիան կյանքի կոչելուց հետո միայն պետք է խոսել այն մի փոքրիկ տարածքի մասին, որը մեր վերահսկողության տակ է մնացել՝ ԼՂԻՄ-ի նախկին սահմաններից դուրս լինելով: Բայց այստեղ մի վերապահում կա. երբ խոսում ենք Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին, ապա երբեք չպետք է սահմանափակվենք նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով: Ու այս իմաստով շատ ողջունելի է ԱՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որտեղ ընդգծվել է օկուպացված 10 հազար քառակուսի կմ-ի հանդեպ Արցախի իրավասուբյեկտայնության հանգամանքը: Սա այն փաստաթուղթն է, որին հղում անելով՝ պաշտոնական Ստեփանակերտը կարող է իր հատու ոչ-ն ասել Բերձորի ու հարակից գյուղերի հանձնմանը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակըՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Թալին-Սասնաշեն ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավոր կաԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԵրևանԴուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանՀունաստանի նախագահը ժամանեց Երևան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»ՇարժումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՀայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԼՀԿ թիմը Գյումրիում էՉեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ Վարդևանյան