Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության վերջին նիստում Փաշինյանը հայտարարեց, թե 2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը կբարձրանան։ Ու այս ամենն այնպիսի մի տոնով է ներկայացվում իշխանությունների կողմից, կարծես թե աշխարհացունց իրադարձություն է տեղի ունեցել, և ժողովուրդն էլ պետք է երախտապարտ լինի ու ծնկաչոք աղոթի, որ իր մասին օրուգիշեր մտածող իշխանություններ ունի։ Բայց արի ու տես, որ նվազագույն աշխատավարձը բարձրացվում է ընդամենը 7 հազար դրամով, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ 2 հազար դրամով։ Իսկ կենսաթոշակի բարձրացման չափը դեռևս չեն նշում, սակայն, նախնական տեղեկություններով, մի փոքր թիվ էլ դա է կազմելու։

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ իշխանությունները հայտարարեցին կենսաթոշակները բարձրացնելու մասին, ավելի ստույգ՝ տեղեկատվական քարոզչության նկատառումներով ուղղակի այդպես էր ներկայացվում։ Պարզվեց, որ իրականում ոչ թե կենսաթոշակի ընդհանուր սահմանաչափը, այլ միայն նվազագույն կենսաթոշակն էր բարձրանում, այն էլ ընդամենը 2 հազար դրամով՝ 26 500 դրամից դառնալով 28 600 դրամ։ Այսինքն, այս փոփոխությունը վերաբերում էր միայն նրանց, ովքեր նվազագույն կենսաթոշակ են ստանում։ Եվ դրանից օգտվեց կենսաթոշակ ստացողների ընդամենը չնչին մասը՝ 12,2 հազարը, այն պարագայում, երբ Հայաստանում 465 000-ից ավելի կենսաթոշակառու կա։ Արդյունքում թոշակառուների մեծամասնության համար որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ Թերևս մեծ է հավանականությունը, որ նման մի բան կարող է տեղի ունենալ նաև այս անգամ։ Այլապես Փաշինյանը առիթը բաց չէր թողնի ճոխ-ճոխ թվեր նշելու համար։ Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձին, ապա այս տարվա ընթացքում ընդդիմությունը ԱԺ-ում երկու անգամ դրա սահմանաչափը բարձրացնելու առաջարկություն է ներկայացրել։

Մի նախագծով առաջարկվել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 100 հազար դրամ, իսկ մյուսով՝ մինչև 80 հազար դրամ։ Բայց իշխանությունների կողմից այս երկու առաջարկներն էլ մեծ աղմուկով մերժվեցին՝ տպավորություն ստեղծելով, կարծես դրանից պետական բյուջեն անդնդախոր ճեղքվածք էր տալու։ Իսկ իրական պատճառն այն էր, որ այս իշխանությունները չէին կարող հանդուրժել, որ գեթ մեկ դրական նախաձեռնություն ընդդիմությանը պատկաներ ու հանրությունը տեղեկանար դրա մասին։ Դրա համար էլ մի քանի ամիս անց նույնատիպ մի նախաձեռնություն է ներկայացվում արդեն իրենց կողմից, ինչը թույլ է տալիս ուռճացնել և թմբկահարել աշխատավարձերի ու թոշակների բարձրացման թեման այն կոնտեքստում, թե իբր դա իրենց գործադրած ջանքների արդյունքն է, քանի որ կարողացել են հասնել բյուջեի եկամուտների ավելացմանը։

Իշխանությունները ոչ մի դեպքում չեն ցանկանում, որ գործընթացն իր հունով գնա՝ կախված ընթացիկ հաշվարկներից՝ թեկուզ եթե այն լինի ընդդիմության առաջարկած տարբերակը։ Եթե աշխատավարձերի կամ թոշակների բարձրացման թեմա կա, թեկուզ «գրոշների» չափով, ապա իշխող ուժի ներկայացուցիչները անպայման պետք է դա հասարակությանը ներկայացնեն որպես մեծ լավություն, այնինչ, դա ուղղակի իրենց պարտականությունն է։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ աշխատավարձի և թոշակների չնչին բարձրացումներով հարց չի լուծվում, քանի որ թանկացումների արդյունքում ապրանքների գները աստղաբաշխական թվերի են հասել, և մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

Բացի այդ, ներկա գնաճային ճնշման պարագայում մարդիկ մի քանի ամիս էլ պետք է սպասեն, որ հունվարից աշխատավարձի ու թոշակի բարձրացում տեղի ունենա։ Պատահական չէ, որ բազմաթիվ մարդիկ այս վիճակում չնչին չափով աշխատավարձերի ու թոշակների բարձրացումն ուղղակի ծաղր են որակում։ Երկրում առկա սոցիալ-տնտեսական դրության փոփոխության համար արմատական քայլեր են պետք, այլապես շատ շուտով աղքատության մակարդակն այնպիսի չափերի կարող է հասնել, որ սոցիալական բունտը անխուսափելի կդառնա՝ ալիքի տակ քշելով այս իշխանություններին, որոնց վաղուց պետք է այս հասարակությունը քշած լիներ, առնվազն մեկուկես տարի առաջ։ Աշխարհի տարբեր երկրներում արդեն նման երևույթներ են նկատվում, տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ։ Անգամ զարգացած երկրներն են բախվում այս թեմային։ Օրինակ՝ այս օրերին Լոնդոնում և Բրյուսելում սոցիալական ուղղվածություն ունեցող ցույցեր ու գործադուլներ են տեղի ունենում։ Մարդիկ կոնկրետ պահանջներ են դնում կառավարությունների առաջ աշխատավարձերն էականորեն բարձրացնելու շուրջ, քանի իրենց կյանքը էականորեն թանկացել է։ Հայաստանում իրավիճակը ևս բարդ է, սակայն գյուղմթերքի արտահանման ու զբոսաշրջային սեզոն է, մեծ թվով ռուս ՏՏ մասնագետներ են եկել մեր երկիր, սոցիալական լարվածությունը որոշ չափով մեղմվում է, բայց աշնանից սկսած ծանր հետևանքները առավել ցցուն են ի հայտ գալու։

Մյուս կողմից էլ՝ այս իշխանությունները պետական պարտքն են անընդհատ բարձրացնում, ինչը մեծ բեռ է պետության համար, որի տակից հեշտ չէ դուրս գալ։ Իսկ վերջերս էլ իշխանության ներկայացուցիչները, արդարացնելով իրենց կողմից պարտքի ավելացման գործելակերպը, սկսել են ինքնագովությամբ զբաղվել, թե դոլարի իջնելուն զուգահեռ, պարտքի չափը ևս նվազում է։ Բայց հարցն այն է, որ դոլարի փոխարժեքը միշտ կայուն չէ, իսկ դրա բարձրացման հետ մեկտեղ իրավիճակը փոխվելու է։ Եվ եթե դոլարի դիրքերը շատ ուժեղանան, ապա պարտքի ծանրությունն ավելի մեծ կլինի։ Մի խոսքով, երկիրը կառավարվում է բացառապես ստով, կեղծիքով, մանիպուլ յացիայով ու շոուով: Իսկ տակը, ինչպես ասում են, բան չկա, դատարկություն է...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Ինչ ուտեստներ չի կարելի դնել 2027 թվականի ամանորյա սեղանինԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ