Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է գյուղատնտեսությունը բախտի քմահաճույքին հանձնվել. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոցելի ճյուղերից մեկը։ Սա այնպիսի մի ուղղություն է, որը հատուկ ուշադրություն և մեծ ջանքեր է պահանջում։ Ըստ այդմ, գյուղատնտեսության զարգացումը առանց պետության աջակցության ու միջամտության դժվար է պատկերացնել։ Մի ժամանակ, երբ գործում էր գյուղատնտեսության նախարարությունը, ոլորտը քիչ թե շատ հոգածության ներքո էր, բոլոր թերություններով հանդերձ, սակայն նախարարության կրճատումից հետո այն ամբողջովին բարձիթողի վիճակի է մատնվել։

Թերևս դրա պատճառն այն է, որ այս իշխանություններն այնպիսի պատկերացում ունեն, թե գյուղատնտեսությունը պետք է ինքնաբերաբար զարգանա, և եթե մի քանի վարկ տվեցին ֆերմերներին կամ գյուղացիներին, ապա գյուղոլորտի զարգացումն ապահովված է։ Սակայն ոլորտի խթանման հարցը շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։ Նախ՝ անհրաժեշտ է, որ էներգակիրների թանկացումների պարագայում պետությունը օգնի համեմատաբար մատչելի գներով դիզվառելիք ձեռք բերել՝ թեկուզ սուբսիդավորման կամ աջակցության այլ տարբերակների կիրառման միջոցով։

Բայց դիզվառելիքի գները շարունակում են մնալ բարձր այն պարագայում, երբ այն ներկրում ենք դոլարով, իսկ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է, իսկ կառավարությունն էլ հակված չէ դիզվառելիքի հարցում անհրաժեշտ օգնություն տրամադրել գյուղոլորտում ներգրավված անձանց։ Բացի դրանից, պետք էր լուծել նաև պարարտանյութերի և թունաքիմիկատների ձեռքբերման հարցը, քանի որ մի կողմից՝ Ուկրաինական հակամարտության արդյունքում աշխարհում այս ապրանքների դեֆիցիտ է առաջացել, իսկ մյուս կողմից էլ՝ գներն են մեծապես աճել։

Սերմնացուների պակասի լրացման խնդրին ևս հնարավոր չեղավ պատշաճ կերպով լուծում տալ։ Պատահական չէ, որ գյուղոլորտի մասնագետները շարունակում են մտահոգություն հայտնել այն հարցի կապակցությամբ, որ գյուղացու անվան տակ սուբսիդիաները հասցեական և թիրախային չեն, քանի որ դրանք հիմնականում ստանում են բանկերը, գործարարները, ներկրողները, այնինչ աջակցությունը պետք է անմիջականորեն գյուղացին ստանար։ Կարևոր է նաև ոռոգման հարցը։ Սակայն կառավարությունը, փոխանակ քայլեր ձեռնարկի անհրաժեշտ ջրային պաշարների կուտակման ուղղությամբ, հույսը միայն Սևանա լճից ջուր բաց թողնելու վրա է դրել։

Դրա համար էլ ջրամբարներում ջրի լցվածության մակարդակը ցածր է, իսկ կառավարությունը որոշում է ընդունում Սևանա լճից բաց թողնել 170 մլն խմ ջուր: Միայն սպառողական մոտեցմամբ առաջնորդվելով՝ իշխանությունները ոչ միայն սպառնալիքներ են ստեղծում երկրի ջրային անվտանգության համար, այլև խորացնում Սևանա լճում հասունացող էկոլոգիական աղետը։ Հայաստանի մշտական խնդիրներից մեկն էլ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների, նորարարությունների կիրառմանը և ֆերմերներին ու գյուղացիներին մասնագիտական գիտելիքներով զինելուն, բայց այս ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում։ Չնայած այլ բան պետք էլ չէր սպասել այս իշխանություններից։

Երբ Փաշինյանը հայտարարում է, թե առանց անգլերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, ապա դա ցույց է տալիս նրա պատկերացումների մակարդակը։ Միայն մի քանի մանր-մունր ծրագրեր իրականացնելուց հետո իշխանությունները համարում են, թե անհրաժեշտ չափով խթանում են գյուղատնտեսության զարգացումը։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է գյուղոլորտում միայն անկում գրանցվում։ Համենայն դեպս, Փաշինյանի կառավարման 4 տարվա ընթացքում միայն բացասական ցուցանիշներ են եղել։ Ու այս ամենին զուգահեռ, սրընթաց թանկանում է սննդամթերքը, որն ուղղակիորեն մեծ թվով մարդկանց թերսնման պատճառ է դառնում։ Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը հեգնում էր, թե «կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, սոխ կերեք, սխտոր կերեք, ի՞նչ է եղել որ», իսկ հիմա այնքան են բարձր գյուղմթերքների գները, մարդիկ նույնիսկ խառը կանաչի, սոխ ու սխտոր չեն կարող ուտել։

Պատճառներից մեկն այն է, որ գյուղմթերքի շուկայում տիրող իրավիճակին պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Օրինակ՝ աշնանը անհրաժեշտ քանակությամբ կարտոֆիլի պահեստավորում չի իրականացվել, կրճատվել են ցանքատարածությունները, սակայն այս ամենը չի խանգարում, որպեսզի ներքին պահանջարկի բավարարման հարցը երկրորդական պլան մղվի, և շարունակվի Հայաստանից մեծ չափերով կարտոֆիլի արտահանումը։ Այս ամենի արդյունքում է, որ կարտոֆիլի գների մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները չեն կարողանում կազմակերպել գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցը։ Օրինակ՝ ներկայումս ծիրանի արտահանման սեզոնն է, և եթե Լարսի անցակետում փլուզումներ կամ այլ խնդիրներ են առաջանում, ոչ միայն տուժում է արտահանումը, այլև փչանում է մթերքը։ Իշխանությունները չեն ցանկանում մտածել արտահանումն այլընտրանքային ուղիներով կազմակերպելու կամ, օրինակ՝ վերամշակվող արտադրանքի արտահանման անցնելու մասին։

Կամ էլ, եթե նախաձեռնություններ կան, ապա դրանք վերջում, որպես կանոն, դատարկ են դուրս գալիս։ Ի մասնավորի, կառավարության նիստում մեծ աղմուկով որոշում ընդունվեց, որ հունիսի 15-ից հայկական ներմուծող ու արտահանող ընկերությունները կկարողանան օգտվել լաստանավային փոխադրումներից՝ որպես այլընտրանք Վերին Լարսի անցակետի, բայց այդպես էլ չհաջողվեց այն լիովին իրականություն դարձնել, որպեսզի ծիրանի արտահանումը լաստանավային փոխադրումների միջոցով իրականացվի։ Արտահանումը կարելի է կազմակերպել նաև բեռնատար ինքնաթիռներով չարտերային թռիչքներ կազմակերպելու միջոցով՝ սուբսիդավորելով այդ թռիչքները, բայց իշխանությունները ընդունակ չեն նման լուծումների գնալ, քանի որ իրենց շատ քիչ է հուզում, թե ինչ տեղի կունենա հայրենական արտադրանքի հետ, կարևորը իրենց պարգևավճարներն ու պետության հաշվին շռայլ ծախսերն անխափան լինեն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներ