Բելառուսը այս պատերազմում ներքաշվելու սպառնալիքի տակ է. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Բելառուսը չի դառնա ուկրաինական հակամարտության կողմ, սակայն խոստովանում է, որ այդ երկրին կարող են ներքաշվել դրա մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է «The Economist»-ի կառավարական կլոր սեղանի առցանց ելույթի ժամանակ։
«Մենք կարծում ենք, որ Բելառուսը չի խառնվի այս պատերազմին, բայց սադրանքներ կան ու կլինեն։ Բելառուսը ներքաշվելու սպառնալիքի տակ է»,- ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ Կիևը պատրաստվում է իրադարձությունների նման զարգացման։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը երբեք իրեն չի խնդրել մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



