Ծիր Կաթինի հսկայական սև խոռոչն արթնացել է 26 տարի անց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾիր Կաթինի հսկայական սև խոռոչն արթնացել է 26-ամյա նիրհից հետո: Առաջինը նրա գործունության վերսկսման նախանշանները հայտնաբերել է Swift աստղադիտակը: Դրանից հետո գիտնականները դիտարկումները սկսել են ռենտգենային աստղադիտակի օգնությամբ:
Եվրոպական տիեզերական գործակալության Integral աստղադիտարանը սև խոռոչի դիտարկումները սկսել է 2015 թվականի հունիսի 17-ից հետո: Մեկշաբաթյա դիտարկումները վկայել են, որ սև խոռոչն արթնացել է, ինչին ականատես լինելու հնարավորություն, աստղագետների խոսքերով, կարիերայի ընթացքում լինում է մեկ անգամ:



