Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Միայն Հայաստանի իշխանությունն է, որ չի գնում երկրի շահերի հետևից». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիան Հայաստանում իշխող ուժին ու վարչապետին իր զորակցությունն է հայտնում, քանի որ այս իշխանությունների հետ իրենց 100 տարվա երազանքն են իրականացնում: Պարզապես խնդիր են դնում, ու ՀՀ այս իշխանություններն առանց որևէ դիմադրության լուծում են այն: Առանց աչք թարթելու ընդունում են այն, ինչ պարտադրվում է:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն՝ անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանին աջակցող, Սփյուռքին ու ընդդիմությանը քննադատող հայտարարություններին:

«Այսպիսի կառավարություն Թուրքիան իր երազում անգամ չէր կարող տեսնել: Ու այս համատեքստում, քանի որ Հայաստանում քաղաքական խնդիրներ են խմորվում, դա, իհարկե, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Թուրքիային դուր չի գալիս: Ի դեպ, Ադրբեջանից ևս նմանատիպ հայտարարություններ են հնչում, որովհետև իրենց ընդհանրապես ձեռնտու չէ, որ այսօրվա ՀՀ իշխանությունները հեռանան կամ նրանց համար որևէ խոչընդոտ լինի: Իսկ նման հայտարարություններ անելը նշանակում է ուղղակի խառնվել ՀՀ ներքին գործերին: Իրականում, եթե Թուրքիայի հետ կապված որևէ երկիր նման արտահայտություն աներ, միանգամից, ժամ չանցած հակազդող հայտարարությամբ հանդես կգային: Մեզ մոտ, իհարկե, քար լռություն է, ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նման հայտարարություններով շատ հանգիստ կարողանում է խառնվել Հայաստանի ներքին գործերի մեջ՝ խոսելով անգամ «վարչապետի տան վրա հարձակումից», «ռևանշիստներից»»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, այդ համատեքստում դիտարկելով Երևանի ու Անկարայի հայտարարությունները՝ Տ. Լոքմագյոզյանը մի շարք խնդիրներ առանձնացրեց: «Իրականում շատ խաղացողներ կան այստեղ, իհարկե, միայն Հայաստանը և Թուրքիան չեն: Խոսքը, մասնավորապես, Իրանի, Ռուսաստանի մասին է: Թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան այս գործընթացում ևս իրենց շահերն ունեն: Միայն Հայաստանի իշխանությունն է, որ չի գնում երկրի շահերի հետևից: Այս իշխանությունն ավելի շատ թուրքերի, ադրբեջանցիների շահն է պաշտպանում, ինչն ակներև է իրենց խոսույթից: Առաջին հերթին մտահոգված են հատկապես ադրբեջանցիների շահերի պաշտպանության խնդրով: Ինչևէ, այստեղ՝ նշված գործընթացում, խաղեր են գնում: Ըստ իս, այն խաղը, որ գոյություն ունի Թուրքիայի , Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների միջև, հանգիստ առաջ չի գնում: Այս փուլում կարող ենք արձանագրել, որ իրենք իրենց գործը հանգիստ առաջ տանել չեն կարողանում, որովհետև, ինչպես նշեցի, խանգարող հանգամանքներ կան, և խոսքը հատկապես Ռուսաստանի մասին է: Ու հաշվի առնելով այդ հանգամանքը՝ արդեն չեն կարողանում մեծ քայլերով առաջ գնալ: Փոխարենը փոքր քայլերով են փորձում առաջ գնալ: Ու եթե միջանցք չեն ստանում և անգամ ջանադրաբար գործելու դեպքում են դժվարությունների է հանդիպում, այլ տարբերակներ են առաջ քաշում: Օրինակ՝ այնպես անել, որ ինչ-որ «երրորդ երկրի» քաղաքացիներ գնան-գան, ինչից հետո արդեն կամաց -կամաց կխոսեն արդեն գոյություն ունեցող ճանապարհի մասին: Մի օր էլ կասեն՝ դե, արդեն գալիս-գնում են, պաշտոնապես տանք ճանապարհը՝ «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր» տրամաբանությամբ»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ խոսքը Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ ձեռքբերված այն պայմանավորվածության մասին է, ըստ որի, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրի քաղաքացիները կարող են հատել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը:

«Այդ ճանապարհը, մեծ հաշվով, իհարկե, ո՛չ իրանցիներին, ո՛չ վրացիներին, ո՛չ ռուսներին և ո՛չ էլ այլ երկրի քաղաքացիներին պետք չէ: Ընդհանրապես, հետաքրքիր է, թե կա՞ արդյոք աշխարհում նման սահման, որը բացվում է ոչ թե այդ երկու երկրների, այլ երրորդ երկրի քաղաքացիների համար: Ո՞ւմ է պետք իրականում այդ ճանապարհը, իհարկե՝ միայն Ադրբեջանին»,-ասաց նա:

Վերադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նա հավելեց. «Քանի որ խաղացողները շատ են, հնարավոր չէ կանխատեսել՝ ինչ կլինի: Սա խաղ է, որտեղ ով լավ խաղա, մյուսի դարպասին գոլ կխփի: Հիմա մեզ համար վտանգը մեկն է: Ունենք մի իշխանություն, որը սկսեց խոսել սահմանները բացելու, թուրքերի հետ առևտուր անելու մասին, երբ պատերազմը նոր էր ավարտվել, դեռ մեր երիտասարդների աճյունները չէինք գտել, երբ գերիներին հետ չենք բերել, թեպետ այդ խնդիրները մինչ օրս լուծված չեն: Ամեն դեպքում, իրենք այդ ամենի մասին շատ հեշտ ու հանգիստ էին խոսում: Անգամ ճանապարհներ տալու մասին էին խոսում նույն հռետորաբանությամբ: Իրենք իրենց ծրագրերը պարզ են ցույց տալիս, խնդիրն այն է, թե ով կթողնի, ով չի թողնի իրականացնել այդ ամենը: Եթե Ռուսաստանն իր ձեռքը չդներ Արցախից մնացած պատառիկի վրա, դա էլ կտային: Այդպես գոնե 20 տոկոսը փրկվեց:

Հիմա հարցն այն է, թե Հայաստանը ոնց կփրկենք: Եթե անգամ միայն Սյունիք գնանք, կտեսնենք, թե մինչև ուր են հասել ադրբեջանցիները, և ով է կանգնած իրենց դեմ: Այս իշխանության խոսույթի մեջ հայ զինվոր, հայոց բանակ, հայկական պետականություն չկա, ինչ-որ հարց է լինում՝ ասում են՝ գնացեք, ռուսից պահանջեք, գնացեք, ռուսին ասեք: Մենք կառավարություն չունե՞նք: Եթե չունենք, իմանանք, ինչո՞ւ եք այդտեղ նստել ու ինչո՞ւ եք գումար ստանում: Մեծ հաշվով, որպես պետություն, տեսականորեն կանք, բայց գործնականում ՀՀ ինքնիշխանություն գոյություն չունի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող