Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74կմ հատվածը հիմնանորոգվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հիդեակի Իվասակին, հիմնադրամի և ԱԶԲ այլ ներկայացուցիչներ այցելել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատված և հետևել շինաշխատանքների ընթացքին։
Մ-6-ի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ճանապարհի առաջին լոտում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, լոտ-2-ում կատարվում են եզրապատերի, իսկ լոտ-3-ում՝ ամրանավորված լիցքով պատերի կառուցման աշխատանքներ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



