Խոշոր հրդեհ՝ Հրազդանում. այրվել է 4․5 տոննա անասնակեր, ջերմահարվել է բեռնատարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 7-ին՝ ժամը 23:52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում այրվում է կուտակած անասնակեր։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 8-ին, ժամը 00։20-ին, մարվել՝ 02։45-ին։ Այրվել է մոտ 4․5 տոննա կուտակած անասնակեր և ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «GAZ-52» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի դիմային հատվածը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



