Փակ տարածքներում խորհուրդ են տալիս դիմակ կրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հորդորել է Վրաստանի բնակիչներին փակ տարածքներում կրել դիմակներ։ Պատճառը, ըստ մասնագետի, կորոնավիրուսային հիվանդության տարածման աճն է։
Երկու շաբաթ առաջ Վրաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսով նոր վարակման 500 դեպք, իսկ հիմա այդ թիվը հասել է 2570-ի։ Գամկրելիձեն ասել է, որ կորոնավիրուսով վարակվածների թվի աճ նկատելի է ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ Եվրոպայում ընդհանրապես։
Նշենք, որ հատկապես արագ տարածվում են կորոնավիրուսի օմիկրոն շտամի В.А.4 եւ В.А.5 տարբերակները։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



