Անտեսանելին Տեսանելի՝ Արմինե Թումանյանի Անհատական Ցուցահանդեսը
ՄՇԱԿՈՒՅԹՆկարչուհի-արվեստագետ Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսն այս անգամ կրում է՝ ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ խորագիրը, որտեղ կտավները արտացոլում են, թե ինչ բան է ձայնը, երաժշտությունը,զգացմունքները, տիեզերքը․․․
Արվեստագետը գեղանկարչական աշխատանքների միջոցով մեզ է ներկայացնում տիեզերական խորհրդավոր երևույթները, որոնք մշտապես մեր շուրջն են, բայցև հաճախ անտեսանելի են և անմեկնելի։ Արմինե Թումանյանը ներկայանալու է մոտ 30 մեծածավալ աշխատանքներով։
Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 12-ին, ժամը 19։00-ին՝ Հայաստանի Նկարիչների միությունում, իսկ ցուցադրությունը տևելու է մինչև հուլիսի 24։ Բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես կգան հայտնի արվեստաբաններ, արվեստագետներ և հատուկ հյուրեր։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



